Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՇԱՌԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐՆ Է

Սեպտեմբեր 09,2000 00:00
kasharq

Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը երեկ իրենց ներկայությամբ պատվեցին Աստղիկ Համբարձումյանը, Վարդուհի Կարապետյանը, Իրինա Եղիազարյանը, Ժաննա Չոբանյանը, որոնք մեղադրվում էին բուհական քննությունները «փողով» կազմակերպելու մեջ։ Դատարան էր ներկայացել գործով տուժող ճանաչված, բայց որպես վկա կանչված Եվգենյա Դումանյանը։ Նա 1998 թ. հուլիսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը մի խումբ անձանց կողմից ներքաշվել է հանցագործության մեջ, իսկ 1999 թ. սեպտեմբերի 9-ին (ճիշտ մեկ տարի առաջ) մեղայականով ներկայացել էր ՆԳՆ 6-րդ վարչություն։ – Իմ հանցանքն այն է, որ Ի. Եղիազարյանն ու Վ. Կարապետյանն օգտագործելով իմ բնակարանը՝ հանդիպել են Աստղիկ Համբարձումյանին, իրար հետ փող եւ քննաթերթիկներ են փոխանակել։ Վկան հայտնեց նաեւ, որ Ի. Եղիազարյանի եւ Ժ. Չոբանյանի կողմից դիմորդ ծնողներից (ԵՊՀ-ի դիմորդներ) վերցրած գումարները փոխանցել են Աստղիկին։ Վկայի բնակարանն, ըստ էության, ծառայել է որպես «օֆիս», իսկ արդյունքում, ըստ Ժ. Դումանյանի, երբ ծնողները կռահել են, թե ինչ է կատարվել եւ իրենց երեխաները չեն ընդունվել բուհ, սկսել են պահանջել իրենց գումարները։ Բայց ոչ թե Ա. Համբարձումյանից եւ Ի. Եղիազարյանից, այլ «օֆիսի տիրոջից»՝ տիկ. Դումանյանից։ Դատարանում վկան հայտնեց նաեւ, որ հափշտակել են իր բնակարանի սեփականության վկայականը, պահանջել, որ այն վաճառի (պահանջում էին 30 հազար դոլար գումար)։

Տեղեկացնենք, որ Ա. Համբարձումյանի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց՝ կալանք։

Ա. Դ.

ԱՉՔԻ ՏԱԿ ԷԻՆ ՎԵՐՑՐԵԼ ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ

zindat

«Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, Գ. Ջհանգիրյանի ղեկավարած գերատեսչության շենքի բակում մի քանի օր առաջ ուղղակի բռնվեցին ԱԱՆ 7-րդ վարչության աշխատակիցները եւ նրանց ավտոմեքենան՝ համապատասխան սարքավորումներով։ «Ծակվածները» պատճառաբանել էին, թե օպերատիվ հսկողության տակ էին պահել զինդատախազության դիմացի բնակելի շենքը, որում իբր… հետախուզվող կար։ Սակայն պարզվել է, որ հետախուզվող էլ չի գտնվել։ Այս դեպքում երկու հարց, այնուամենայնիվ, պիտի տանք. ո՞ր օրենքով էին վարչության աշխատակիցները գտնվում վերոնշյալ տարածքում եւ՝ «վառված» աշխատակիցների նկատմամբ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել։

ԿՍԿԾՈՒ

Artashes Gexamyan

«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀԺԿ-ի հետ դաշինքի չկայացման պատճառ է ներկայացրել նաեւ այն մարդկանց, որ այդ կուսակցության դրոշի տակ բարձր պաշտոնների են տիրացել։ Այլապես՝ «Մեկը ստիպված կլինի մասնավոր համալսարանի պրոռեկտորի պաշտոն կատարել։ Մյուսը ստիպված կլինի պլաստմասսայից դույլեր թողարկել «Պլաստիկ» գործարանում՝ այն էլ երկրորդ դերակատարությունն ունենալով։ Մյուսը ստիպված կլինի ետ վերադառնալ Մոսկվա եւ զբաղվել արաղ թորելով»։ Արտաշես Գեղամյանը հաստատել է, որ նկատի ունի Արմեն Խաչատրյանին, Գագիկ Ասլանյանին եւ գյուղնախարար Զավեն Գեւորգյանին։ Նաեւ ասել է. «Գեղամյանը մնաց իր ժողովրդի հետ մեն-մենակ ներկայիս ապազգային իշխանությունների դեմ»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930