Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼԻ

Նոյեմբեր 03,2000 00:00
zyudo

Հոկտեմբերի 26-29-ը Թունիսում անցկացվեց ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում էր 67 երկիր, այդ թվում նաեւ Հայաստանը։ Մեր հավաքականը համալրված էր չորս մարզիկով՝ «Հայաստան» ՄՄ ներկայացուցիչներ, 60 կգ քաշային Արմեն Նազարյան, Վարուժան Իսրայելյան (73 կգ), Ղազարոս Գրիգորյան (66 կգ) եւ «Դինամո» ակումբի սան Արթուր Գասպարյան։

Ի դեպ, նրանք բոլորն էլ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանողներ են։ Մեր տղաներից պայքարի մեջ առաջինը ներգրավվեց Ա. Գասպարյանը, որը, սակայն, ոչինչ չկարողացավ հակադրել գերմանացի Մ. Ժամետին եւ պարտվեց 0։10 խոշոր հաշվով։ Հաջորդ օրը ասպարեզ մտնելու հերթը Վ. Իսրայելյանինն էր։ Նա իր առավելությունն ապացուցեց նախ իտալացի, ապա պորտուգալացի մրցակիցների նկատմամբ, սակայն երրորդ գոտեմարտում դեպի եզրափակիչ տանող ճանապարհը նրա առջեւ փակեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ռ. Լուչնիկովը։ Երեք գոտեմարտից բաղկացած սփոփիչ մրցաշարում նույնպես Վարուժանը տարավ երկու հաղթանակ եւ միայն մրցավարների կողմնակալ վերաբերմունքի հետեւանքով պարտվեց ավստրիացի մրցակցին։

Ցավոք, աչքի չընկան նաեւ Ա. Նազարյանն ու Ղ. Գրիգորյանը։

Ա. ՄԱՆԹԱՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930