Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ ՈՉ ԹԵ ՔԻՉ, ԱՅԼ ՇԱՏ Է

Հունվար 20,2001 00:00
dolar

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի քաղաքապետ Ա.Խանզադյանն արձագանքելով «Առավոտի»՝ «Բյուրեղապակին» վաճառվել է 2 մլն դոլարով» հրապարակմանը, նշել է, թե գործարանի համար վճարված հիշյալ գումարը ոչ թե քիչ, այլ շատ է եւ դրա գնորդը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, «մեծ ազգասեր եւ հերոս է»։

Պարոն Խանզադյանն իր այս կարծիքը փաստարկում է այն հանգամանքով, որ դեռ 1949 թ. Բյուրեղավանում հիմնադրված «Հայապակի» գործարանը 95թ.-ից ի վեր թալանվել է, ինչի մասին ժամանակին տեղյակ է պահվել նաեւ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին։ «Տանում էին, ով՝ ինչ կարող է։ Գունավոր մետաղի «որսորդները» թալանեցին նաեւ ապակյա տարաներ եւ բյուրեղապակի արտադրող, այդ թվում՝ նաեւ գերմանական չօգտագործված հոսքագծերը, որոնք հիմա մետաղի ջարդոնի արժեք ունեն։ Ընդհանուր հաշվարկներով անցած տարիների ընթացքում գործարանին հասցվել է ավելի քան 9 միլիոն դոլարի վնաս»,- բողոքեց պարոն Խանզադյանը։ Ըստ նրա, այսօր՝ արդեն գործարանի մասնավորեցումից հետո, բյուրեղավանցու ամենամեծ ցանկությունն այն է, որ նախկին 2000 աշխատատեղի փոխարեն, գոնե մի քանի հարյուր աշխատատեղ բացվի։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031