Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ

Ապրիլ 06,2001 00:00

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի ֆոնդային բորսայի առաջարկությունը՝ բրոքերային ընկերություններում վերահսկիչ մարմին ընդգրկելու ժամկետը երկարաձգելու եւ բրոքերային ընկերությունների այդ պարտավորությունները ՀՖԲ-ի վերահսկիչ ծառայությանը ժամանակավորապես պատվիրակելու վերաբերյալ։ Հաշվի առնելով վերահսկողության եռաստիճան համակարգի պահպանման կարեւորությունը, նպատակահարմար չհամարելով վերահսկման գործառույթի նման պատվիրակումը, հանձնաժողովը որոշում ընդունեց անփոփոխ թողնել բրոքերային ընկերություններում վերահսկիչ մարմին ընդգրկելու վերաբերյալ սահմանված ժամկետը՝ ապրիլի 1-ը։ Որոշվեց նաեւ, որ բրոքերային ընկերություններն այդ մասին հանձնաժողովին պարտավոր են ծանուցել մինչեւ ապրիլի 15-ը։ Հանձնաժողովը քննության առավ նաեւ «Կենտրոնական դեպոզիտարիա» ընկերության բաժնետոմսերի փոխանակման մրցույթին ներկայացրած «Հաշվարկների իրականացման կենտրոն» ինքնակարգավորվող կազմակերպության հայտը եւ փաստաթղթերը։ Հանձնաժողովը մի շարք կոնկրետ առաջարկություններ ներկայացրեց կենտրոնի կանոնների, Ռեեստրի վարման, պահառության եւ հաշվարկաքլիրինգային գործառույթների իրականացման ժամանակավոր կանոնակարգի, ներքին գործառնական կանոնակարգերի լրամշակման եւ խմբագրման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ «Հաշվարկների իրականացման կենտրոնը» փետրվարին հայտարարված «Կենտրոնական դեպոզիտարիա» ընկերության բաժնետոմսերի փոխանակման մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած միակ ընկերությունն էր եւ, համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի, հանձնաժողովը դադարեցրել է մրցույթը եւ բանակցություններ սկսել տվյալ ընկերության հետ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել