Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԸ՝ ԳԻՐՔ «ՆԱՂԴԵԼՈՒ» ՎԱՅՐ

Մայիս 05,2001 00:00

ԴՊՐՈՑԸ՝ ԳԻՐՔ «ՆԱՂԴԵԼՈՒ» ՎԱՅՐ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դպրոցներից մեկի մի ուսուցչուհի պատմեց, որ «արդեն մի քանի անգամ է, դպրոցի ուսմասվարը կամ տնօրենը ինչ-որ գրքեր են բերում եւ պարտադրում, որպեսզի ամեն դասարան ամենաքիչը երկու օրինակ գնի»։ «Առավոտի» թղթակցի հետ անկեղծացած ուսուցչուհու խնդրանքով չենք հրապարակում նրա անունը եւ դպրոցի համարը։ Նա մեզ պատմեց, որ վերջերս իրենց դպրոցի ուսմասվարը երկու գիրք է բերել՝ 500 դրամ արժողությամբ, եւ ստիպել, որ գնեն. «Շատ լավ ոտանավորներ կան մեջը, իմ հորեղբոր տղան է գրել։ Հիմա նա նախատեսել է նոր գիրք հրատարակել, ուստի պետք է սրանք վաճառվեն, որ նոր գիրքը լույս ընծայվի»։ Երբ տարակուսած դասղեկը խնդրել է, թե իր դասարանը այս տարի ավարտում է դպրոցը, շատ ծախսեր ունեն, գոնե մի գիրք գնեն, ուսմասվարը մի պահ մտորելուց հետո հարցրել է, թե դասարանում քանի՞ երեխա կա։ Զարմացած ուսուցչուհին պատասխանել է՝ «24 հոգի, բայց դա ինչ կապ ունի գրքերի հետ»։ Ուսմասվարը պատասխանել է. «Եթե 24 հոգի են, ուրեմն պետք է երկու գիրք վերցնեք»։ Ա. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել