Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ 7 ՕՐ

Հոկտեմբեր 04,2001 00:00

ԵՎՍ 7 ՕՐ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ դեռ չէր սկսվել, երբ ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի պաշտպան Աղասի Աթաբեկյանը մի ծաղկեփունջ դրեց այն սեղանին, որտեղ աշխատել էր իր հանգուցյալ գործընկեր Արտավազդ Կարապետյանը։ Դատավոր Սամվել Ուզունյանը հրապարակեց Հայաստանի փաստաբանների միության գրությունը, որով հայտնվում էր, որ ամբաստանյալ Նաիրի Հունանյանի պաշտպանությունը միությունը դրել է Էրեբունի համայնքի փաստաբան Հակոբ Թեւոսյանի վրա։ Վերջինս, պատասխանելով դատավորի հարցերին, հայտնեց, որ ունի 11 տարվա աշխատանքային ստաժ, անձամբ չի ճանաչում ամբաստանյալին եւ դատավարության մասնակիցների հետ ազգակցական որեւէ կապ չունի։ Դատավորը նորեկ պաշտպանին տեղեկացրեց, որ գործը 43 հատորից է բաղկացած եւ որ պաշտպանին կտրամադրվի առայժմ 4 հատոր։ Հ. Թեւոսյանը խնդրեց 7-10 օր ժամանակ եւ տեսակցություն ամբաստանյալի հետ։ Դատարանը հարգեց պաշտպանի 2 խնդրանքը եւ հայտարարեց ընդմիջում մինչեւ հոկտեմբերի 10-ը։ Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ջանոյանի առաջարկով դատարանը մեկ րոպե լռությամբ հարգեց սեպտեմբերի 29-ին մահացած Արտավազդ Կարապետյանի հիշատակը։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել