Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԹԻ ՏԱԿ

Մայիս 18,2002 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԹԻ ՏԱԿ «Տեսեք, թերթերում ինչպիսի փաստեր եւ նյութեր են հրապարակվում, բայց ոչ ոք չի մտածում դրանք հերքելու կամ հրաժարական տալու մասին։ Այսինքն, Սեյրան Ավագյանի դիպուկ բնութագրմամբ, գործում է «ուժս պատում է՝ լավ եմ անում» սկզբունքը։ Հասարակական կարծիքը մեզանում բացակայում է եւ նվազում են քաղաքակիրթ պետություն ստեղծելու մեր հնարավորությունները»։ Վերոնշյալ միտքն արտահայտել էր 1995թ. դեկտեմբերին ուղղափառ ընդդիմադիր Դավիթ Վարդանյանը։ Վերջինս այսօր պետական գույքի կառավարման նախարարն է եւ հարկ էր, որ անդրադառնար (կամ հետքեր, կամ, իր իսկ խոսքերով՝ մտածեր հրաժարականի մասին) «Առավոտի» այն հրապարակումներին, որոնք առնչվում էին, մասնավորապես, Վ. Վաղարշյան 12 հասցեի ակումբ-ճաշարանային մասնաշենքի 2-րդ հարկի 980 քմ տարածքի վաճառքի (վարձակալ, ԱՄՆ քաղաքացուն), նաեւ «Նոր Նորք ուսանողական ավանի» մարզահամալիրի եւ ակումբ-ճաշարանային մասնաշենքի՝ 15 մլն դրամ արժողությամբ վաճառելու, առհասարակ, ՊԳԿ նախարարության կադրերի, այսպես կոչված, ազատումների հետ… Ընդհանրապես, ՊԳԿՆ ներքին քաղաքականությունը առանձին լրագրողական հետաքննության անսպառ աղբյուր է, ինչը չենք բացառում։ Կառավարական թիվ 3 մասնաշենքի պատմությունն էլ կարող է մաս կազմել այդ հետաքննության։ Ամբողջ նկուղային հարկը, որը նախատեսված էր ժամանակին «Գիշերային ակումբի» համար, տրվել էր «Միր սեգոդնյա» կազմակերպությանը։ Վերջինս, ըստ էության զբաղեցնում է մոտ 288 քմ տարածք (սակայն ձեւական «զբաղեցնելով» մոտ 1450 քմ տարածք)։ Խնդիրն այն է, որ պետական բյուջետային հիմնարկների, շինությունների վարձակալության լիազորությունները տրվել է ՊԳԿՆ-ին ոչ նրա համար, որ նախարարը Դ. Վարդանյանն է, այլ նրա համար, որ պետական բյուջե գումար մտնի։ Հետաքրքիր է, «Միր սեգոդնյայի» բյուջեի վճարումներն ինչքան են եղել, ինչ տարածքի համար եւ նաեւ բյուջեին հասցված վնասները։ Վերջին դեպքում (ըստ պարզագույն հաշվարկների), ամսական 600 հազար դրամ է… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել