Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՍՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Դեկտեմբեր 19,2002 00:00 Share

ՍՊԱՍՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, ՀՀ Ազգային անվտանգության նախարարությունը վերակազմավորվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության: Հրամանագրով սահմանվում է նաեւ, որ մինչեւ պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի ավարտը գործում են ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման հետեւյալ մարմինները՝ 1. Ազգային անվտանգության ծառայություն, 2. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, 3. Արտակարգ իրավիճակների վարչություն, 4. Հարկային պետական ծառայություն, 5. Մաքսային պետական կոմիտե, 6. Միգրացիայի եւ փախստականների վարչություն, 7. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, 8. Ջրային տնտեսության պետական կոմիտե, 9. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն: Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքով, Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել նաեւ ՀՀ ազգային անվտանգության նախարարի պաշտոնից Կառլոս Պետրոսյանին ազատելու եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին: Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաեւ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը: Նախագահի հրամանագրով նա նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031