Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՀՐԱՑԱՆՈՎ

Հունվար 15,2004 00:00

ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՀՐԱՑԱՆՈՎ Շենգավիթի համայնքի Գարեգին Նժդեհի պողոտայում հայտնաբերվել է երկու դիակ՝ կրծքավանդակին եւ գլխին ստացած հրազենային վնասվածքներով։ Սպանվել էին 1963թ. ծնված Աշոտ Սողոյանը եւ 1966թ. ծնված Սիսակ Թորոսյանը։ Դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել էր որսորդական հրացանի 12 մմ տրամաչափի երկու պարկուճ։ ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ սպանությունը բացահայտվել է. Գ. Էմինի փողոցի 82 շենքի մոտ ձերբակալվել են 1981թ. ծնված Արթուր Ազատյանը եւ 1984թ. ծնված Արման Ազատյանը։ Սեփ. լր. – Իմ անունն Արամ է: Մի քանի օր առաջ ընկերուհիս հարցրեց, թե ի՞նչ է նշանակում Արամ: Իր անունն Աստղիկ է՝ պարզից էլ պարզ: Մինչ այդ, երբեք չէի մտածել այդ մասին, իսկ հիմա ուզում եմ իմանալ անվանս ծագումնաբանությունը: Արամ Տեր-Գրիգորյան, Գյումրի – Կ.Դուրգարյանի հեղինակած «Անվանագրքում» նշված է, որ ըստ Մովսես Խորենացու՝ Արամը Արա Գեղեցիկի հոր անունն է: Հայկազյան բառարանում, որը հրատարակվել է Վենետիկում, 1769 թվականին, Արամ անունը մեկնված է որպես «վսեմություն», «բարձրություն»: Մատենադարանի թիվ 5596 ձեռագրում, որը 13-րդ դարի է, Արամ անունը «Բառք եբրայացոցի» շարքում բացատրված է որպես «անեծք», բայց հրեաների մեջ տարածված անուն չէ, թեեւ ծագումով սեմական է: Ռաֆայել Իշխանյանն ուներ իր մոտեցումը, ըստ որի, Արամը կազմված է հայկական ար եւ արմ արմատներից: «Ար» նշանակում է այր, արի, խիզախ, տղամարդ, նաեւ՝ հայ, իսկ «արմ» նշանակում է սերունդ, զարմ, արմատ: Արարմ՝ արի մարդու սերունդ, հայի սերունդ: Արարմը դարձել է Արամ: Այդ անունը հիշատակվում է նաեւ Աստվածաշնչի Հին եւ Նոր կտակարաններում: – Սիրելի տիկին Արուս, ճի՞շտ է, որ գրիպի դեպքում, սխտորից բացի, օգնում է նաեւ ալոեն: Մեր տանն ալոե աճում է, բայց ես չգիտեմ ինչպես է պետք օգտագործել այն: Սաթենիկ Մարտիրոսյան, հաշվապահ – Ալոեի (հալվե) մեջ այնքան օգտակար տարրեր կան, որ մի քանի նախադասությամբ դժվար է դրանց բոլորին անդրադառնալ: Ինչ վերաբերում է գրիպին, ապա, իրոք, ալոեում պարունակվող մեծ քանակությամբ էմոդինը հակավիրուսային ազդեցություն ունի, այն հատկապես ուղղակիորեն ազդում է մի շարք, այդ թվում՝ գրիպի վիրուսների վրա: Ալոեի տերեւների հյութն օգտագործում են որպես քսուք, կամ օղու հետ խառնելով խմում են: Սակայն ալոեի բուժիչ հատկությունները բազմազան են: Ինչպես դեռ մեր թվարկությունից առաջ 77թ. հույն հայտնի բժիշկ եւ փիլիսոփա Պլինիոսն է ասել՝ «նրա տված օգուտները բազում են, բայց գլխավորը աղիքները թուլացնելու նրա հատկությունն է: Երեւի թե միակ լուծողականն է, որ նաեւ ստամոքսի վրա է լավ ազդեցություն թողնում»: Բույսն ունի նաեւ թարմացնող, փափկացնող, արյունը մակարդող հատկություն: Ալոեի հյութն առաջին տնային օգնությունն է այրվածքների, կտրվածքների, վնասվածքների եւ արեւահարման դեպքում, շատ օգտակար է նաեւ դեմքի չորության դեմ՝ խոնավացնող հատկություն ունի: Աչքերի շուրջ առաջացած էկզեմայի բուժման լավ միջոց է, օգտագործվում է նաեւ սնկային հիվանդությունների դեպքում: Հնդկացիները պատրաստում են թարմացնող գինի՝ կումարյասավա, հյութին խառնելով մեղր եւ համեմունքներ, խմում են աղեստամոքսային տրակտի խանգարումների, լյարդի հիվանդության ժամանակ: Բրոնխների սպազմի դեպքում շատ լավ է ալոեի հեղուկով ինհալյացիան: ՏԻԿԻՆ ԱՐՈՒՍ[email protected]

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել