Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ԱԹԵՆՔՈՒՄ

Հուլիս 30,2004 00:00

Հայ մարզասերներին, անկասկած, հետաքրքիր է, թե մեր օլիմպիականներն Աթենքում ո՞ր օրերին են մտնելու ասպարեզ:

Այսօր ներկայացնում ենք մերոնց մրցելույթների գրաֆիկը:

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ մրցաշարն անցկացվելու է «Պերիստերի» օլիմպիական մարզադահլիճում: Այստեղ մեր հանրապետությունից հանդես է գալու միայն 48 կգ քաշային Ալեքսան Նալբանդյանը: Օգոստոսի 18-21-ը կկայանան այդ քաշային կարգի նախնական մենամարտերը, 24-ին՝ քառորդ եզրափակիչները, 27-ին՝ կիսաեզրափակիչները, 29-ին՝ եզրափակիչն ու պարգեւատրման արարողությունը:

ՁՅՈՒԴՈԻՍՏ Արմեն Նազարյանը՝ 60 կգ քաշային կարգ, «Անո Լիոզիա» օլիմպիական ծածկած մարզադահլիճում տատամի է մտնելու օգոստոսի 14-ին եւ նույն օրն էլ այդ քաշային կարգում որոշվելու են հաղթողն ու մրցանակակիրները:

ԹԵՆԻՍԻՍՏ Սարգիս Սարգսյանը հանդես է գալու միայն մենախաղերում: Օգոստոսի 15-18-ը թենիսի օլիմպիական կենտրոնում կանցկացվեն նախնական 1-ին, 2-րդ եւ 3-րդ փուլերը, 19-ին՝ 1/4 եզրափակիչները, 20-ին՝ 1/2 եզրափակիչները, 22-ին՝ եզրափակիչը:

ԱԹԼԵՏԻԿԱ մարզաձեւում եռացատկորդ Արմեն Մարտիրոսյանը օգոստոսի 20-ի առավոտյան կմասնակցի որակավորման մրցումներին, իսկ եզրափակիչը կկայանա նույն օրը՝ երեկոյան:

Մարինե Ղազարյանը, որ նույնպես Խաղերին մասնակցելու իրավունք է ստացել, 100 մետր արագավազքում ասպարեզ է մտնելու նույն օրը:

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ մրցումները, որտեղ հանդես է գալու Նորայր Բախտամյանը, կսկսվեն օգոստոսի 14-ին եւ կավարտվեն 22-ին:

ՀՈՒՆԱ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ըմբշամարտում Հայաստանն ունի երեք մասնակից՝ 66 կգ քաշային Վաղինակ Գալստյանը, Լեւոն Գեղամյանը՝ 84 կգ եւ Հայկազ Գալստյանը՝ 120 կգ: Մրցումները կայանալու են «Անո Լիոզիա» մարզադահլիճում: Մեր բոլոր տղաներն էլ պայքարի մեջ են ներգրավվելու օգոստոսի 24-ին: Նախնական արգելքները հաղթահարելու դեպքում նրանք կրկին մրցագորգ կմտնեն հաջորդ օրը:

ԱԶԱՏ ՈՃԻ հայաստանցի չորս ըմբիշներից 55 կգ քաշային Մարտին Բերբերյանը, 66 կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանը եւ 84 կգ քաշային Մամեդ Աղաեւը օգոստոսի 27-28-ին կորոշեն հաջողակներին, իսկ 74 կգ քաշային Արայիկ Գեւորգյանը մրցելույթները կսկսի 28-ին եւ կավարտի 29-ին:

ԾԱՆՐԱՄԱՐՏՈՒՄ, ինչպես գիտեք, Հայաստանն իրավունք ունի մասնակիցներ ներկայացնել չորս քաշային կարգերում:

69 կգ- օգոստոսի 18

77 կգ- օգոստոսի 19

85 կգ- օգոստոսի 21

+105 կգ- օգոստոսի 25:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031