Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՇՈՒՐՋ

Փետրվար 03,2006 00:00

Մեկ
մարզիկին հասնում է 6 պահապան Թուրինում փետրվարի 10-ին մեկնարկող ձմեռային
20-րդ օլիմպիական խաղերի կազմակերպիչները հայտարարել են, որ Խաղերին կմասնակցեն ռեկորդային
թվով՝ 88 երկրների 2 հազար 500 մարզիկ, զանգվածային լրատվամիջոցների 10 հազար ներկայացուցիչ,
ինչպես նաեւ 1 միլիոն 500 հազար հանդիսականներ: Համեմատության համար ասենք, որ նախորդ՝
Սոլթ-Լեյք-Սիթի-2000-ը հավաքել էր 76 երկրի մարզիկների: Կազմակերպիչների գնահատմամբ,
ձմեռային օլիմպիական բացման հանդիսավոր արարողությանը ներկա կլինի մոտ 35 հազար հանդիսական:
Իսկ հեռուստաէկրանների առջեւ ակնդիրների թիվը կգերազանցի երկու միլիարդի սահմանը:
Ներկայումս ցանկացած մարզական զանգվածային միջոցառման, մանավանդ՝ օլիմպիական
խաղերի ժամանակ առաջնային դեր է հատկացվում անվտանգության ապահովման խնդիրներին:
Թուրինում, մասնավորապես, օլիմպիական խաղերը պահպանելու է Իտալիայի անվտանգության
ծառայությունների 15 հազար գործակալ՝ յուրաքանչյուր մարզիկի հաշվարկով վեցական հոգի:
Մարզական այս տոնահանդեսի օրերին գործողության մեջ կմտնի, այսպես կոչված,
«Թուրինում օլիմպիական խաղերի անցկացման իտալական համակարգը», որը ղեկավարում են
երկրի ներքին գործերի նախարարությունն ու պետական անվտանգության դեպարտամենտը: Այդ
համակարգը, որը ներառում է բոլոր այն յոթ մարզական օբյեկտները, որտեղ ընթանալու են
մրցումները, սկսել է աշխատել Խաղերի մեկնարկից ուղիղ 15 օր առաջ: Ենթակառուցվածքի
«ուղեղը»՝ վերջերս ստեղծված Օլիմպիադայի ազգային տեղեկատվական կենտրոնն է, որտեղ
հավաքվում է օլիմպիական խաղերի անվտանգությանը վերաբերող ամբողջ ինֆորմացիան՝ ինչպես
Իտալիայի ողջ տարածքից, այնպես էլ արտասահմանից: Տեղեկատվությունն անմիջապես վերլուծվում
է եւ անհապաղ փոխանցվում անվտանգության, այդ թվում՝ ոստիկանության, արտաքին հետախուզության,
օլիմպիադայի կազմկոմիտեի բոլոր ստորաբաժանումներին: Քրեորեն պատժելի է միայն
դոպինգ-թրաֆիկը Ինչպես հայտնի է, Իտալիայի տարածքում դոպինգի օգտագործումը
քրեորեն պատժելի է: Այս հանգամանքը խիստ անհանգստացրել է մոտ ժամանակներս Թուրինում
մեկնարկող ձմեռային օլիմպիական խաղերի այլ երկրների մի շարք մասնակիցների: Շատերը
հրաժարվել կամ կարող են հրաժարվել Խաղերին մասնակցելուց, ինչը էապես կազդի օլիմպիական
մրցումների մակարդակի վրա: Խնդիրը կարգավորելու նպատակով Իտալիայի իշխանությունները
Խաղերի կազմկոմիտեի հետ ամիսներ ի վեր տարբերակներ են քննարկում: Տեսակետները հակասական
են. ոմանք պնդում են, որ երկրի օրենքը շարունակի գործել ամբողջ խստությամբ, մյուսները
Խաղերի ընթացքում որոշակի մեղմացումների կողմնակից են: Մինչեւ հիմա էլ դեռ հստակ
հայտնի չէ, թե Իտալիայի իշխանությունները վերջնականապես ինչ որոշում են կայացրել:
Լրատվամիջոցների տարածած տեղեկություններն էլ, ինչպես ասում են, մեկը մյուսին «չեն
բռնում»: Վերջերս «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Ռոսսպորտի
հակադոպինգային ապահովության բաժնի պետ Նիկոլայ Դուրմանովի խոսքերը, տեղեկացրել է,
թե օլիմպիական խաղերի ընթացքում Իտալիայի տարածքում քրեորեն պատժելի լինելու է միայն
դոպինգ-թրաֆիկը (արգելված խթանիչների ու դեղամիջոցների, որոնք Իտալիայում հավասարեցված
են թմրամիջոցներին, արտադրությունը, տեղափոխումն ու տարածումը): Ըստ Դուրմանովի,
Խաղերի ժամանակ արգելված խթանիչ օգտագործած մարզիկի գործը կհանձնվի Համաշխարհային
հակադոպինգային գործակալություն, այլ ոչ թե Իտալիայի ոստիկանություն: Ռեկորդային
մասնակցություն Թուրինում փետրվարի 10-ին մեկնարկող ձմեռային 20-րդ օլիմպիական
խաղերի կազմակերպիչները հայտարարել են, որ Խաղերին կմասնակցեն ռեկորդային թվով՝ 88
երկրների 2 հազար 500 մարզիկներ, այդ թվում նաեւ Եթովպիայից ու Գանայից, զանգվածային
լրատվամիջոցների 10 հազար ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ 1 միլիոն 500 հազար հանդիսականներ:
Համեմատության համար ասենք, որ նախորդ՝ Սոլթ-Լեյք-Սիթի-2000-ը հավաքել էր 76 երկրների
մարզիկների: Ռեկորդային թվով հանդիսականներ Կազմակերպիչների գնահատմամբ՝
ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը ներկա կլինի մոտ 35
հազար հանդիսական: Իսկ հեռուստաէկրանների առջեւ ակնդիրների թիվը կգերազանցի երկու
միլիարդի սահմանը: Հռոմի Պապը հուսով է Հռոմի Պապ Բենեդիկտ 16-րդը
Վատիկանի իր նստավայրում հույս է հայտնել, որ Թուրինի ձմեռային օլիմպիադան ժողովուրդների
միջեւ բարեկամության դրսեւորման վառ խորհրդանշան կդառնա: Այս մասին նա պաշտոնական
նամակ է հղել «Օլիմպիադա-2006»-ի կազմկոմիտեին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել