Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Մայիս 13,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդԳլուխ երեսուներկուերորդ ՉԵ՛Ս ԾԵՐԱՆՈՒՄ, ՊԱՐՈ՛ՒՅՐ ՍԵՎԱԿ – Էսօրվա՛ կենացը,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- Աստված կամեցավ, որ մենք էսօր իրար հանդիպենք: – Աստված կամեցավ, որ ես այսօր առաջին անգամ ոտք դնեմ ռեստորան,- ասաց Լիզան: – Աստված կամեցավ, որ ես այսօր ե՛ւ Լիզայի հետ ծանոթանամ, ե՛ւ ձեզ հետ, ընկե՛ր Թամրազյան,- բաժակս իրենց բաժակներին խփելով՝ ասացի ես: – Փաստորեն, Աստված այսօր ամենից ավելի Արմենի՛ հանդեպ է բարեհաճ գտնվել,- ասաց Լիզան: – Խմե՛նք,- ասաց Թամրազյանը:- Աստծո անունը շատ ենք չարաշահում: Ես ու Թամրազյանը մի շնչով խմեցինք, իսկ Լիզան իր օղուց կում անելով՝ ամբողջ դեմքը ծամածռեց: – Էս չես խմո՞ւմ,- Լիզայի լիքը բաժակին նայելով՝ հարցրեց Թամրազյանը: – Էս անտերի խմելն էդպես էլ չսովորեցի,- ասաց Լիզան: – Նախ պիտի խմել սովորեիր, հետո նոր ռեստորան գայիր,- ծիծաղեց Թամրազյանը:- Միգուցե քեզ համար կոնյա՞կ պատվիրենք: – Չէ. կոնյակ ավելի դժվար եմ խմում,- ասաց Լիզան: – Նորային ասե՞մ՝ շամպայն բերի,- հարցրեց Թամրազյանը: – Էդ հարյուր ռուբլու ձեռքը կրակն ե՞ք ընկել,- ժպտաց Լիզան: – Դուշմանի փող ա,- ծիծաղեց Թամրազյանը:- Միգուցե Նորային ասենք՝ գարեջո՞ւր բերի: – Երեւում է՝ Նորային կանչելու պատճառ եք փնտրում,- ասաց Լիզան: – Եթե պետք լինի՝ առանց պատճառի է՛լ կկանչեմ,- ասաց Թամրազյանը: – Գեղեցիկ կին է,- ասաց Լիզան: – Շատ ճիշտ ես նկատել,- ասաց Թամրազյանը: – Լսել եմ, որ գեղեցիկ կանանց նկատմամբ անտարբեր չեք,- ասաց Լիզան: – Միայն անասունները կարող են գեղեցիկ կանանց նկատմամբ անտարբեր լինել,- ասաց Թամրազյանը: – Բան չունեմ ասելու,- ասաց Լիզան: – Բան էլ պիտի ասեի՞ր,- ասաց Թամրազյանը:- Լավ կանես՝ ընկերոջդ հետ մարդավարի ծանոթացնես: – Արդեն ծանոթացրել եմ,- ասաց Լիզան: – Մարդավարի չես ծանոթացրել,- ասաց Թամրազյանը: – Ես ու Արմենը ընդամենը մի քանի ժամվա ծանոթներ ենք,- ասաց Լիզան: – Ընդամենը մի քանի ժամվա ծանոթներ եք, բայց իրար մասին ամեն ինչ գիտեք,- ասաց Թամրազյանը: – Արմենը մանկավարժականի բանասիրականն է ավարտել,- ասաց Լիզան: – Մի քառակուսի մետրի վրա՝ երեք բանասեր. շատ չի՞,- ժպտաց Թամրազյանը: – Արմենը սովորական բանասեր չի,- ասաց Լիզան: – Ի՞նչ իմաստով,- հարցրեց Թամրազյանը: – Համոզված եմ, որ մինչեւ այս հանդիպումը ինքը ձեր ազգանունը չէր էլ լսել,- ասաց Լիզան: – Մանկավարժականում իմ ազգանունն իրեն ո՞վ պիտի ասեր. գրականության դասախոսները որ՝ հաստա՛տ չէին ասի,- ասաց Թամրազյանը: – Ինձ լրիվ տգետի տեղ եք դրել,- նեղսրտեցի ես.- ես նույնիսկ ձեր տղայի՛ն եմ ճանաչում, ընկե՛ր Թամրազյան: – Ո՞ր մեկին,- զարմացավ Թամրազյանը: – Հրայրի՛ն,- ասացի ես: – Փաստորեն, իմ մասին ահագին բան գիտես,- լրջացավ Թամրազյանը: – Ձեր թարգմանություններն է՛լ եմ կարդացել,- ասացի ես: – Ի՞նչ թարգմանություններ,- զարմացավ Թամրազյանը: – Եսենինի բանաստեղծությունների ձեր թարգմանություններն ուղղակի հրաշալի էին,- ասացի ես.- ե՛ւ վարպետությունն էր տեղը, ե՛ւ բանաստեղծականությունը: – Էդ թարգմանությունները որտե՞ղ ես կարդացել,- հարցրեց Թամրազյանը: – «Պիոներ» ամսագրում,- ասացի ես ու ոգեւորված ավելացրի.- հազարից մեկ է պատահում, որ թարգմանություններն արտահայտում են բանաստեղծի էությունը. սա էդ դեպքերից է: – Որ ուզում ես՝ լավ էլ գրական լեզվով ճտպտում ես,- ինձ նայեց Լիզան ու ավելացրեց.- բա ինձ հետ ինչո՞ւ գրականությունից չէիր խոսում: – Առիթ չեղավ,- ասացի ես: – Խանգարում ես, Լի՛զըչկա. տեսնում ես՝ բան ենք խոսում,- ասաց Թամրազյանը: – Ես նույնիսկ չգիտեի, որ Եսենին եք թարգմանել, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան: – Էն էլ ո՜նց է թարգմանել,- ասացի ես: – Ես ոչ մի Եսենին էլ չեմ թարգմանել,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- Արմենը պարզապես շփոթել է: – Ո՞նց եմ շփոթել,- զարմացա ես: – Շատ պարզ,- ժպտաց Թամրազյանը.- Եսենինի էդ բանաստեղծությունները ոչ թե ե՛ս եմ թարգմանել, այլ՝ տղաս: – Հրայրը՞,- հարցրի ես: – Չէ,- ասաց Թամրազյանը.- Հրայրից փո՛քրը՝ Հրաչո՛ն: – Ես է՛լ զարմացա,- ասաց Լիզան.- մտածեցի՝ էդ ե՞րբ եք Եսենին թարգմանել, որ ես չեմ իմացել: – Էդ ամսագրում տպագրված թարգմանությունները մեր Հրաչոն է արել. պարզապես, որ ազգանունն ու միայն անվան սկզբնատառն է գրված, շատերին թվացել է, թե ե՛ս եմ թարգմանել,- ասաց Թամրազյանը: – Խայտառակ արիր, Արմե՛ն,- ասաց Լիզան: – Ո՞ւմ խայտառակ արեց,- զարմացավ Թամրազյանը: – Հա՛մ ինձ, հա՛մ էլ՝ իրեն,- ասաց Լիզան:- Մարդ որ մի բան հաստատ չի իմանում՝ չպիտի՛ ասի: – Ոչ մեկիդ էլ խայտառակ չի արել,- ասաց Թամրազյանն ու ինձ նայելով՝ շարունակեց.- շատ լավ ճաշակ ունես, Արմե՛ն ջան. տղայիս այդ թարգմանությունները ես է՛լ եմ հավանել: – Շատ ուժեղ թարգմանություններ էին,- ասացի ես: – Դեռ շարունակո՞ւմ ես,- ինձ թարս նայեց Լիզան: – Տղային հանգի՛ստ թող,- Լիզային սաստեց Թամրազյանը: – Խայտառակ արեց,- ասաց Լիզան: – Հիմա դո՛ւ ես խայտառակ անում,- Լիզայի վրա գոռաց Թամրազյանը: – Ես ո՞ւմ եմ խայտառակ անո ւմ,- զարմացավ Լիզան: – Ինքդ քե՛զ,- ասաց Թամրազյանը: – Ես որ մի բան հաստատ չեմ իմանում՝ չեմ խոսում,- ասաց Լիզան: – Դու ոչինչ էլ հաստատ չես իմանում,- ասաց Թամրազյանը: – Դրա համար էլ չեմ խոսում,- ասաց Լիզան: – Ընդհակառակը. շա՛տ ես խոսում,- ասաց Թամրազյանը: – Եթե շատ եմ խոսում՝ ներողություն,- կմկմաց Լիզան: – Ո՛չ միայն շատ ես խոսում, այլեւ՝ ավելորդ բաներ ես խոսում,- ասաց Թամրազյանը: – Ավելորդ ի՞նչ եմ ասել,- կարմրեց Լիզան: – Դու չես հասկանում, որ այս խոսակցությունը շատ հաճելի է,- ասաց Թամրազյանը: – Ո՞ր խոսակցությունը,- հարցրեց Լիզան: – Եսենինի թարգմանությունների հետ կապված էս խոսակցությո՛ւնը,- ասաց Թամրազյանը: – Ինչո՞վ է հաճելի. որ Արմենը ձեզ ու ձեր տղային շփոթում է, հաճելի՞ է,- ասաց Լիզան: – Շա՜տ,- ասաց Թամրազյանը: – Ո՞ւմ է հաճելի,- հարցրեց Լիզան: – Ի՛նձ,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- առ այսօր իմ տղաներին ինձնո՛վ են ճանաչել: Սա առաջին դեպքն է, որ տղայիս ու ինձ շփոթում են, եւ դա ինձ համար շատ հաճելի է: – Էդ տեսանկյունից չէի մտածել,- ասաց Լիզան: – Դա ամենահաճելի տեսանկյունն է,- ասաց Թամրազյանը: – Հիմա արդեն հասկացա,- ասաց Լիզան: – Որ հասկացար, ուրեմն՝ խմենք Արմենի՛ կենացը. ավելի ճիշտ՝ խմենք Արմենի, Հրաչոյի ու իրենց սերնդի կենացը: – Խմենք,- համաձայնվեց Լիզան: – Փաստորեն, քո կենացն է՛լ է, Լի՛զըչկա,- ասաց Թամրազյանը.- դու է՛լ ես իրենց սերնդից: – Իրենք ինձնից ահագին մեծ են,- ասաց Լիզան: – Ահագին՝ ինչքա՞ն,- հարցրեց Թամրազյանը: – Հեչ որ չլինի՝ հինգ-վեց տարվա տարբերություն կլինի,- ասաց Լիզան: – Հինգ-վեց տարին հեչ բան է,- ասաց Թամրազյանը.- Պարույրն է՛լ էր ինձանից մեծ, Վահագն ավելի՛ մեծ է, Շիրազն ու Համոն շա՛տ ավելի մեծ են, բայց մենք բոլորս մի սերունդ ենք: – Կենա՛ցդ, սերնդակի՛ց,- բաժակը բաժակիս խփելով՝ ժպտաց Լիզան: – Կենա՛ցդ,- ասացի Լիզային: – Երկուսի՛դ կենացը,- իմ ու Լիզայի բաժակներին չխկացնելով՝ ասաց Թամրազյանը: – Ձեր տղաների՛ կենացը,- ասաց Լիզան: – Հրայրի ու Հրաչիկի կենացը,- ասացի ես: – Երկուսն է՛լ ունեմ. Զորիկն ու Սմբատը,- ասաց Թամրազյանը: – Աղջիկ է՛լ ունեք,- ասաց Լիզան: – Հա,- ասաց Թամրազյանը.- աղջկաս ցա՛վը տանեմ: – Չորս տղա եւ մի աղջիկ. մեծ հարստություն է,- ասաց Լիզան:- Պապան ասում է, որ ձեր բոլոր երեխաներն էլ ձեզ շատ նման են: – Հա՛. բոլորն էլ չախկալ են,- ասաց Թամրազյանը: – Կապուտաչյա՛,- ուղղեց Լիզան: – Ձեր սերնդի կենա՛ցը,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Թամրազյանը:- Ես էն բիձեքից չեմ, որ շարունակ ջահելներից դժգոհում ու փնթփնթում են: – Դուք շատ երիտասարդներից ավելի՛ երիտասարդ եք, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան: – Համաձայն եմ,- ասաց Թամրազյանը:- Հեչ պատահական չի, որ հենց ձեզ հետ ցանկացա ռեստորան գալ: Երգիչը վաղուց ավարտել էր «Ձախորդ օրերը», եւ երբ վերստին դուդուկն սկսեց մարմանդ ծորալ, Թամրազյանն ասաց. – Լսե՛նք. էս իմ սիրած երգն է: – Ի՞նչ երգ է,- հարցրեց Լիզան: – «Երեքնուկն» է: Պարույրի բանաստեղծության վրա Վաչե Հովսեփյանն է գրել: Այս երգը շատ եմ սիրում,- ասաց Թամրազյանը: – Երեւի իրենք գիտեն, որ շատ եք սիրում, դրա համար էլ երգում են,- ասաց Լիզան: – Երեւի,- ասաց Թամրազյանը:- Վաչոն ուղղակի փառահեղ է գրել: Լսե՛նք: Թամրազյանն իմ սրտից էր խոսում, որովհետեւ «Երեքնուկն» իմ սիրած երգն է՛լ էր, ու Վաչե Հովսեփյանն էլ մեր ընտանիքի եւ հատկապես հորս պաշտամունքներից էր, ու եթե մեր պապերն ու մեր տատերը միանշանակ Լեւոն Մադոյանի՛ն էին նախընտրում, հայրս առաջիններից էր, որ հասկացավ ու իր շրջապատին էլ հնարավորինս ու մանրակրկիտ բացատրեց, որ Վաչե Հովսեփյանը բոլորիս համար դուդուկի նորանոր հնարավորություններն է բացահայտում, եւ եթե էդ թվերին ողջ Մետաքսն արդեն ստույգ գիտեր, որ Վաչե Հովսեփյանի դուդուկի վրայի փայլունները մաքուր ոսկի են, դա վերստին հորս տեղեկատվությունն էր, որովհետեւ հայրս Վաչե Հովսեփյանին է՛լ էր անձամբ ճանաչում, ու Վաչե Հովսեփյանն է՛լ էր իր ավտոմեքենայի համարները բացառապես հորս գրել տալիս: Հայրս, իր արհեստի շնորհիվ, հանրահայտ ու նշանավոր շատ ծանոթներ ուներ, բայց երբեք չէր չարաշահում իր արհեստի ընձեռած հնարավորությունն ու երբեք չէր պակասեցնում իր պատկառանքն էդ նշանավորների հանդեպ, որովհետեւ հայրս է՛ն մարդկանցից չէր, որ նշանավորների հետ ծանոթանալով ու մտերմանալով՝ հաջորդ իսկ օրվանից սկսում են իրենց հավասար դասել էդ նշանավորներին ու հանրահայտներին ու ծանոթների ներկայությամբ էլ սկսում են էդ հանրահայտների հետ դու-ով խոսել. ավելի՛ն. հայրս էդ հանրահայտների ու իր ժամանակի ամենաշողշողուն աստղերի հետ մտերմանալով՝ է՛լ ավելի էր բարձրացնում ու իրենից հեռացնում էդ, ուրեմն, ամենաշողշողուններին, եւ իրենք՝ էդ հանրահայտներն էլ իրենց հերթին հո՛րս էին հարգում ու մեծարում, եւ հորս կարծիքն ու ճաշակն էլ, կարելի է ասել, հաշվի էին առնում, ու էդ առումով Վաչե Հովսեփյանը բացառություն չէր, ու Սեւակի բանաստեղծության վրա գրած էդ «Երեքնուկ» երգը հանրահայտ դուդուկահարն առաջին անգամ հորս արհեստանոցում հորս համա՛ր էր իմ ներկայությամբ դնդնացել ու շվշվացրել ու ինքն առաջինը հորի՛ցս էր իր էդ երգի կապակցությամբ դրվատանքի խոսքեր լսել, ու չնայած էդ ժամանակ վարպետ Վաչեի մրմնջոցից ու շվշվոցից բան չհասկացա, բայց հիմա, երբ «Սեւան» ռեստորանի երգիչն ավարտեց էդ երգը, ես Թամրազյանից ու Լիզայից պակաս հիպնոսացած չէի: – Պարույրի՛ կենացը,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Թամրազյանը: – Հրաշալի երգ էր. ուղղակի փշաքաղվեցի,- ասաց Լիզան: – Առաջին անգամ էի՞ր լսում,- հարցրի ես: – Հա,- ասաց Լիզան:- Հրաշալի երգ է, չնայած Սեւակի այս բանաստեղծությունն ինչ-որ չեմ հիշում: – Ուրեմն՝ Սեւակ չես կարդացել,- ասաց Թամրազյանը: – Արձակուրդների ընթացքում համարյա ամբողջ Սեւակը կարդացի,- ասաց Լիզան: – Զգացվում է,- ասաց Թամրազյանը: – Ինչի՞ց է զգացվում,- զարմացավ Լիզան: – Ամեն ինչից,- ասաց Թամրազյանը.- էս արձակուրդի ընթացքում շատ ես հասունացել: – Սեւակը կապ չունի. կյա՛նքն է ստիպում, որ հասունանամ,- ասաց Լիզան: – Գրքերն է՛լ են մարդուն հասունացնում. ավելի ճիշտ՝ լուրջ գրքերն արագացնում են մարդու հասունացումը,- ասաց Թամրազյանը: – Արձակուրդի ընթացքում ուրիշ գիրք է՛լ եմ կարդացել,- ասաց Լիզան: – Ուրիշ ի՞նչ գիրք ես կարդացել,- հարցրեց Թամրազյանը: – Իսկակա՛ն գիրք եմ կարդացել,- ասաց Լիզան: – Իսկական գիրքը ո՞րն է,- զարմացավ Թամրազյանը: – Գրքերի՛ գիրքը,- ասաց Լիզան: – Ի՞նչ գրքերի գիրք,- հարցրեց Թամրազյանը: – «Նոր կտակարանը»,- ասաց Լիզան.- մեր հարեւանի գիրքն էր, խնդրեցի՝ տվեց: Համարյա ամբողջ հուլիս ամսին էդ գիրքն էի կարդում: – Հիմա ամեն ինչ պարզ է,- ասաց Թամրազյանը.- զգում եմ, որ հետդ ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել: – Հիմա ամեն ինչին միանգամայն ուրի՛շ հայացքով եմ նայում,- ասաց Լիզան: – Շատ շուտ ես սկսել, Լի՛զըչկա,- ասաց Թամրազյանը: – Ի՞նչն եմ շուտ սկսել,- հարցրեց Լիզան: – Ախր քո ի՞նչ Ավետարան կարդալու տարիքն է, ա՛յ բալա,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- էդ կարդացածիցդ ի՞նչ պիտի հասկանաս: – Շատ պարզ գիրք է. էնտեղ անհասկանալի որեւէ բան չկա գրված,- ասաց Լիզան: – Քե՛զ է թվում, թե պարզ գիրք է,- ասաց Թամրազյանը: – Համենայն դեպս, Սեւակի գրվածքներից շա՛տ ավելի պարզ է,- ասաց Լիզան: – Հիմա նոր եմ հասկանում, թե ինչու էիր մի գլուխ Աստծո անունը տալիս,- ասաց Թամրազյանը: – Ես ե՞րբ եմ Աստծո անունը տվել,- զարմացավ Լիզան: – Չէիր ասո՞ւմ՝ Աստվա՛ծ է կամեցել, որ այսօր առաջին անգամ ռեստորան ոտք դնես,- ասաց Թամրազյանը: – Կատակով էի ասում,- ասաց Լիզան.- Աստված ռեստորանի հետ ի՞նչ կապ ունի: – Աստծո մասին չի՛ կարելի կատակով խոսել,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- նաեւ ասացիր, որ ռեստորանները սատանայի իշխանության տակ են: – Էդ է՛լ եմ կատակով ասել,- ասաց Լիզան.- Ավետարանում էդ մասին բան չկա գրված: – Ավետարանում ամեն ինչի մասին էլ գրված է. պարզապես՝ էնտեղ ամեն ինչի մասին առակներով ու սիմվոլներով է գրված. հասկացողի՛ համար է գրված,- ասաց Թամրազյանը: – Միանգամայն պարզ ու հասկանալի առակներ են,- ասաց Լիզան.- ես, փաստորեն, ամեն ինչ հասկացել եմ: – Է՛ն ես հասկացել, որ ռեստորանները սատանայի տիրապետության տակ են: Քո ասելով՝ մեր էս Սամսոնը սատանայի գործակա՞լն է,- ծիծաղեց Թամրազյանն ու ավելացրեց.- այսինքն, էս ուտել-խմելու տեղերն ավելո՞րդ են: – Ասված է՝ ո՛չ միայն հացիվ,- ժպտաց Լիզան, եւ հենց այդ պահին Նորան խորովածը բերեց: – Փառք Տիրոջը, որ խորովածի առումով որեւէ բան չի ասել,- Նորային ու խորովածը տեսնելով՝ ասաց Թամրազյանը: – Ասում ես՝ մեզ հետ մի բաժակ չե՞ս խմի,- Նորային հարցրեց Թամրազյանը: – Աշխատանքի մեջ եմ, Թամրազյա՛ն ջան,- ասաց Նորան: – Որ իմանաս ինչ կենաց ենք խմում՝ դժվար թե հրաժարվես,- ասաց Թամրազյանը: – Կապ չունի. աշխատանքի մեջ եմ,- ասաց Նորան: – Պարույրի կենացն է,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Թամրազյանը: Նորան ամբողջ մարմնով ցնցվեց, հետո կողքի ազատ սեղանից օղու մի դատարկ բաժակ վերցրեց, դողդողացող ձեռքով օղին լցրեց, դողդողացող ձեռքով բաժակը բարձրացրեց, ու մեկից աչքերը լցվեցին: – Աստված Պարույրի հոգին լուսավորի,- հեկեկալով ասաց Նորան.- Աստված Պարույրի լուսավոր հոգին թող հավերժական լույսերի մեջ պահի: Նորան մի շնչով իր օղին խմեց, հետո արցունքախառն աչքերով նայեց մեզ ու ասաց. – Հիմի էս էրեխեքը կմտածեն, թե՝ ուժեղ խմող եմ: – Շատ էլ ճիշտ կմտածեն. նույնիսկ աշխատանքիդ ժամին ես խմում,- ծիծաղեց Թամրազյանն ու ավելացրեց.- գոնե մի կտոր խորոված վերցրու, տնա՛շեն: – Չեմ ուզում, Թամրազյա՛ն ջան, մերսի՛,- ասաց Նորան:- Աստված մեզ շատ մեծ բախտի արժանացրեց: – Ի՞նչ իմաստով,- հարցրեց Թամրազյանը: – Որ էդքան մոտիկից տեսանք ու ճանաչեցինք Պարույրին,- գոգնոցով աչքերը սրբեց Նորան: – Էսօր Աստծո անունը շատ տվինք,- ասաց Թամրազյանը: – Ես Աստծո անունը հազարից մեկ եմ տալի,- ասաց Նորան: – Քե՛զ նկատի չունեմ,- ասաց Թամրազյանը.- մինչեւ քո գալը հավատքից ու Ավետարանից էինք խոսում: – Պարույրի հաշվո՞վ,- ժպտաց Նորան.- Պարույրը վերջին մի քանի տարին հավատքից շատ էր խոսում: Ասում էր՝ շատ եմ ուզում հավատամ, բայց կիսատ-պռատ ա ստացվում: – Կանայք երեւի խանգարում էին,- ժպտաց Թամրազյանը: – Չգիտեմ՝ ով էր խանգարում,- ասաց Նորան: – Իր վերջին գիրքը ծայրեծայր աստվածաշնչյան ոգով է գրված,- ասաց Թամրազյանը: – Վերջինը ո՞րն ա. էն որ արգելել էի՞ն,- հարցրեց Նորան: – Հա,- ասաց Թամրազյանը.- «Եղիցի լույսն» ամբողջովին քրիստոնեական շնչով է ողողված: – Աստված մեկին որ շատ ա սիրում՝ շուտ ա իրա մոտ տանում,- աչքերը գոգնոցով սրբելով՝ ասաց Նորան: – Պարույրն իր մահը զգում էր,- ասաց Թամրազյանը.- հատկապես վերջին տարիներին մահվան մասին շատ էր խոսում: – Ինքը հիմի դրախտում ա. հաստատ բան եմ ասում, Թամրազյա՛ն ջան,- ասաց Նորան: – Դու է՛լ ե՞ս հավատացյալ, ա՛յ Նորա,- հարցրեց Թամրազյանը: – Քիչումիչ,- ասաց Նորան.- եկեղեցի գնում եմ, մոմ վառում եմ, բայց հաստատ չեմ կարա ասեմ, թե հավատացյալ եմ: Ուզում եմ հավատամ, բայց կիսատ-պռատ ա ստացվում: – Սեւակի ասածն եք կրկնում,- ասաց Լիզան: – Բա ո՞ւմ ասածը կրկնեմ,- զարմացավ Նորան: – Փաստորեն, լավ էլ հավատում ես,- Նորային ասաց Թամրազյանը: – Ի՞նչ հավատալ, Թամրազյա՛ն ջան. էս պայմաններում ո՞նց կարաս հավատաս,- ռեստորանի դահլիճը ցույց տալով՝ ասաց Նորան: – Քիչ առաջ էդ մասին էինք խոսում. Լիզըչկան ասում էր, որ ռեստորանները սատանայի իշխանության տակ են,- ասաց Թամրազյանը: – Չգիտեմ,- ասաց Նորան.- կոնկրետ էս ռեստորանն ընկեր Սամսոնի իշխանության տակ ա: – Փաստորեն, Սամսոնն ու բոլորդ սատանայի սպասավորներն եք,- ասաց Թամրազյանը: – Ո՞վ ասեց,- ցնցվեց Նորան: – Լիզըչկա՛ն է ասում,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- ինքն ամբողջ արձակուրդի ընթացքում Ավետարան է կարդացել: – Ավետարանի մեջ շալվարի մասին բան չկա՞ր գրած,- Լիզային թարս-թարս նայելով՝ հարցրեց Նորան: – Ի՞նչ շալվար,- զարմացավ Լիզան: – Չի գրա՞ծ, որ աղջկերքն իրավունք չունեն շալվար հագնեն, մանավանդ՝ կարմիր շալվար,- քմծիծաղ տվեց Նորան: – Շատ ուժեղ դիտողականություն ունես, Նորա՛,- ասաց Թամրազյանը.- Լիզըչկայի շալվարն ու նույնիսկ շալվարի գույնը ո՞նց նկատեցիր. նստածդ տեղից հեչ չի էլ երեւում: – Մենք ամեն ինչ տենում ենք, Թամրազյա՛ն ջան. ինչքան չըլնի՝ սատանի սպասավորներն ենք,- նեղացած ասաց Նորան: – Ես կատակով եմ էդ բանն ասել,- արդարացավ Լիզան: – Ես է՛լ եմ կատակով ասում, Լի՛զըչկա,- հեգնեց Նորան: – Նեղացա՞ր, Նորա,- հարցրեց Թամրազյանը: – Ես ո՞վ եմ, որ նեղանամ կամ չնեղանամ. ընդամենն աֆիցիանտ չե՞մ,- ասաց Նորան ու տեղից վեր կենալով՝ ավելացրեց.- խորովածը կերեք՝ քանի չի սառել։ Ձեզ բարի ախորժակ: – Աղջկան երեւի նեղացրինք,- ասաց Թամրազյանը, երբ Նորան արդեն գնացել էր: – Դո՛ւք նեղացրիք, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան.- էդ սատանայի թեման իզուր բաց արիք: – Էդ սատանայի թեման դո՛ւ ես բաց արել, Լի՛զըչկա,- ասաց Թամրազյանը.- ես ընդամենը քո ասածն եմ կրկնել: – Ես կատակո՛վ էի էդ բանն ասում,- նեղսրտեց Լիզան: – Ես է՛լ էի կատակով ասում,- ասաց Թամրազյանը: – Բայց ինքը ձեր կատակը չհասկացավ,- ասաց Լիզան: – Ես մեղավոր չեմ, որ չհասկացավ,- ասաց Թամրազյանը: – Ես է՛լ մեղավոր չեմ,- ասաց Լիզան: – Պարույրի կենացը շատ ջանջալացրինք. խմե՛նք,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Թամրազյանը: – Սեւակի կենացը,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Լիզան եւ մի շնչով խմեց իր օղին: – Էդ լրիվ խմեցի՞ր,- զարմացավ Թամրազյանը: – Ձեզ հեչ չեմ հասկանում, ընկեր Թամրազյան,- դեմքը ծամածռելով՝ ասաց Լիզան.- չեմ խմում՝ դժգոհում եք, խմում եմ՝ էլի ե՞ք դժգոհում: – Չեմ դժգոհում. ուղղակի ասում եմ՝ զակուսկի՛ արա, ա՛յ բալա,- ասաց Թամրազյանը՝ մի մեծ կտոր խորոված դնելով Լիզայի ափսեի մեջ: – Շնորհակալություն,- ասաց Լիզան: – Թե չէ՝ կհարբես, ու ձեռիցդ չենք պրծնի. առանց էդ էլ՝ էսօր շատ ագրեսիվ ես տրամադրված,- ասաց Թամրազյանը: – Հեչ էլ ագրեսիվ չեմ տրամադրված. ուղղակի՝ ձեր էդ Նորա՛ն խոսակցությունը սրեց,- խորովածը կծելով՝ ասաց Լիզան: – Լավ էլ հեշտ ու թեթեւ խմեցիր,- Լիզային ասացի ես: – Մատուցողուհու չափ էլ չկա՞մ,- ասաց Լիզան: – Ինձ թվում էր՝ Նորային ենք նեղացրել, բայց, պարզվում է, դո՛ւ ես նեղացել, Լի՛զըչկա,- ասաց Թամրազյանը: – Նորան սովոր է,- ասացի ես.- կլիենտներն իրեն երեւի ամեն օր նեղացնում են: – Իր գործը շատ ծանր գործ է,- ասաց Թամրազյանը.- օրվա մեջ հազար տեսակ մարդու հետ է շփվում: – Թող գործը փոխի,- ասաց Լիզան.- իրեն ոչ ոք չի ստիպում, որ մատուցողուհի աշխատի: – Հեշտ ես ասում,- ասաց Թամրազյանը.- դպրոցական տղա ունի. իրեն ու իր երեխային ո՞վ է պահելու: – Ամուսին չունի՞,- հարցրեց Լիզան: – Չէ,- ասաց Թամրազյանը.- փաստորեն, միայնակ մայր է: – Գոնե գիտի՞, թե իր էդ տղան ումից է,- հարցրեց Լիզան: – Զսպի՛ր քեզ,- Լիզային սաստեց Թամրազյանը: – Միգուցե Սեւակի՞ց է,- ժպտաց Լիզան: – Ի՞նչն է Սեւակից,- չհասկացավ Թամրազյանը: – Իր էդ դպրոցական տղան,- հանգիստ ասաց Լիզան: – Արդեն չափն անցնո՛ւմ ես,- Լիզային սաստեց Թամրազյանն ու ավելացրեց.- ես Նորայի կենսագիրը չեմ, որ էդ մանրամասներն իմանամ: – Բայց էդ մանրամասները ո՛չ միայն Նորայի, այլեւ Սեւակի՛ կենսագրությունն են,- ասաց Լիզան: – Արդեն շատ ես անլրջանում,- ասաց Թամրազյանը.- էլ չխմե՛ս: Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել