«Փաստինֆո». ՀՀ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի, նրա կնոջ, որդու և դստեր դեմ։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել վերջիններիս գույքը և դրամական միջոցները, որոնք, ըստ դատախազության, ապօրինի ծագում ունեն։ Հայցը դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Նարինե Ավագյանին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դատախազությունում ուսումնասիրվել է Արշակ Կարապետյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքի օրինականությունը։ Ուսումնասիրությունը սկսվել է 2023թ․ նոյեմբերի 16-ին։ Շուրջ երեք տարվա ուսումնասիրության արդյունքում կազմվել է ամփոփագիր, Կարապետյանը և նրա ընտանիքի անդամները նոյեմբերի 16-ին հրավիրվել էին դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում և հայտարարագիր։ Հայտնի է, որ Կարապետյանն այժմ ՀՀ-ում չէ։
Իզաբել Սահակյան


















































