Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 29,2007 00:00

\"\"ԽՈՅ 21.03-20.04: Աշխատավայրում տիրող գործնական մթնոլորտը ընկերների հետ շատ շփվելու ժամանակ չի թողնի:

ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը հաջող է հեռանկարային ծրագրեր կազմելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Սեքսի պահանջն այսօր կաճի: Սակայն աշխատեք խուսափել սեքսուալ խարդավանքներից:

ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր գործադրած ջանքերը անսպասելի հարուստ պտուղներ կտան:

ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Կլինեք առույգ ու ժիր: Կարելի է անգամ ծանր առաջադրանքներ վերցնել ուսերին:

ԿՈՒՅՍ 24.08-23.09: Սերն արվեստի նկատմամբ հնարավոր է տարբեր ազդեցություն ունենա սեփական բիզնես ստեղծելու վրա:

ԿՇԵՌՔ 24.09-23.10: Բավականին հաջող օր է սպասվում: Փորձեք համագործակցել արտասահմանցի գործարարների հետ:

ԿԱՐԻՃ 24.10-22.11: Ընտանիքում հնարավոր է դրական իրադարձություններ եւ տեղաշարժեր կատարվեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12: Ձեր մարդկային որակների փորձարկման օր է: Օգնեք մեծերին եւ թույլերին: Հնարավոր է ֆինանսական անսպասելի աջակցություն ստանաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01: Բացառված չէ, որ այսօր աշխատանքային ու մասնագիտական քննարկումներ կազմակերպվեն:

ՋՐՀՈՍ 21.01-19.02: Ընտանեկան կյանքը արմատապես բարեփոխելու հիանալի հնարավորություն է ընձեռվել: Աշխատեք դա ձեռքից բաց չթողնել:

ՁՈՒԿ 20.02-20.03: Վերջին շրջանում ձեր ընդհանուր ինքնազգացողությունն ու տրամադրությունը շատ բարձր են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել