Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարական տվեց՝ որսի գնալու պատճառով

Փետրվար 25,2009 00:00

Իսպանիայի արդարադատության նախարար Մարիանո Ֆերնանդես Բերմեխոն հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին հայտնի դատավորներից մեկի հետ որսի գնալու համար: Ինչպես գրում է BBC-ին՝ Բերմեխոյին մեղադրում էին դատավոր Բալտազար Գարսոնի հետաքննությանը միջամտելու մեջ: Գարսոնը զբաղվում է ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության շարքերում կոռուպցիայի քննությամբ: Նախկին նախարարը հայտարարեց, որ չի ցանկանում, որպեսզի այդ փաստարկն օգտագործվի իր կառավարության դեմ: Դատավոր Գարսոնը համաշխարհային ճանաչում ստացավ այն ժամանակ, երբ պայքարում էր Չիլիի նախկին բռնապետ Ավգուստո Պինոչետին Լոնդոնից Մադրիդ տեղափոխելու համար: Նա ձգտում էր, որ Պինոչետին դատեն Իսպանիայում՝ մարդու իրավունքների խախտումների մեղադրանքով:

Երկուշաբթի օրն իր ասուլիսում Բերմեխոն հայտարարեց, որ անհաջող զուգադիպություն է համարում այն, որ ինքն ու Գարսոնը փետրվարի սկզբին միաժամանակ որսի են մեկնել Անդալուզիա, չնայած, նախարարի խոսքերով, նա միայն բարեւել է դատավորին: Բերմեխոն նաեւ ներողություն խնդրեց, որ որսի է գնացել առանց արտոնագրի, որի համար նրան սպառնում է 4 000 եվրոյի չափով տուգանք: Կիրակի օրը դատավոր Գարսոնը հրահանգել է ձերբակալել Ժողովրդական կուսակցության հետ կապված մի քանի գործարարի: Ընդդիմությունը հայտարարում է, որ դա քաղաքական հետապնդում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել