Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

ՀՐԱՊԱՐԱԿԵՔ ԿԱՇԱՌՔԻ ՈՂՋ ՑՈՒՑԱԿԸ, ԽՆԴՐԵՄ

Մայիս 27,2009 00:00

\"\"

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ «Հայացք» ակումբում հայտնեց, թե տեղեկություններ ունեն, որ մայիսի 31-ի քվեարկությունից առաջ արդեն գումարներ են խոստանում. «Տարբեր տեղեր, ի դեպ, տարբեր են խոստանում: Էդ էլ թող կաշառք վերցնողներն իմանան, թե ինչի են մի տեղ քիչ տալիս, մյուս տեղում շատ են տալիս: Գոնե բացահայտ անեն՝ մարդիկ իմանան, թե որտեղ է շատ՝ այնտեղից գնան ստանան»: Հավելենք, որ երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է. «Եթե փող կառաջարկեն՝ վերցրեք, բայց ընտրելուց ձեր սրտով ում ուզում եք՝ ընտրեք»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել