Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՔ ՉԿԱ՞ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ

Հուլիս 07,2009 00:00 Share

\"\"

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի ամուսինը՝ Անդրեյ Շինկեւիչը, «Ամերիաբանկի» տնօրինության անդամ է եւ ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրենը: Ըստ https://www.econ.wisc.edu/newsletter/Newsletter/newsletter2003.pdf կայքէջի՝ Նինկե Օմեսը եւ Անդրեյ Շինկեւիչն իրար հանդիպել են Վիսկոնսին-Մեդիսանի համալսարանում ուսանելու տարիներին եւ ամուսնացել 2002-ի հունվարին:

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանին տրամադրած վարկային միջոցներն ուղղվում են նաեւ մեր բանկային համակարգին: Իսկ «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը հունիսի 24-ին հայտնել էր «Արմինֆո»-ին, որ բանկն արդեն ավարտել է միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունները՝ փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման համար միջոցներ ներգրավելու ուղղությամբ, «չհայտնելով, թե որ կազմակերպությունների մասին է խոսքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել