Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարադատության միջազգային դատարան դիմելը ՀՀ-ի ամենակարևոր ինքնիշխան գործողություններից մեկն է»․ Եղիշե Կիրակոսյան

Նոյեմբեր 13,2026 20:44 Share
Աջակցեք aravot.am-ին

«Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ին ներկայացնելը հիասքանչ է, միաժամանակ բարդ։ Սա ամենակարևոր գործունեություններից մեկն է, որ ՀՀ-ն իրականացրել է իր ինքնիշխան գործունեության իմաստով։ Սա շատ կարևոր ուղի է ՀՀ-ի պես երկրի համար՝ հետամուտ լինել պատասխանատվության ենթարկմանը»,-Երևանում «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվող «Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով համաժողովի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց ԵՊՀ Միջազգային դատարաններ և արբիտրաժ մագիստրոսական ծրագրի ղեկավար, Միջազգային իրավական հարցերով նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

5-րդ ամենամյա համաժողովին մասնակցում են աշխարհի 17 երկրներից մասնագետներ՝ իրավաբաններ, հոգեբաններ, գիտնականներ, քաղաքականություն մշակողներ, ցեղասպանությունը վերապրածների, զոհերի ներկայացուցիչներ։

Արձագանքելով միջազգային արդարադատության իրականացման դանդաղ տեմպերի մասին մտահոգություններին՝ Եղիշե Կիրակոսյանը, հղում կատարելով իր՝ որպես միջազգային իրավական հարցերով նախկին ներկայացուցչի փորձին, նշեց․ «Արդարադատության միջազգային դատարանում մեր թիմով ներկայացնում էինք մեր աշխատանքը։ Սա ենթադրում էր անհայտ կորած անձանց, ռազմագերիների, տուժածների ընտանիքների հետ աշխատանք։ Հարազատները շատ մեծ ակնկալիքներ ու հույսեր ունեին։

Ամեն անգամ, երբ հնարավորություն էի ունենում լսել նրանց ակնկալիքների մասին, դա ինձ համար աշխատանքի ամենածանր մասն էր, այլ ոչ թե դատարանում երկիրը ներկայացնելը։ Նրանք պահանջում էին անմիջապես փոխհատուցում ստանալ, դժվար է նրանց բացատրելը միջազգային դատարանի աշխատանքի նրբությունները։

Երբ ՀՀ-ն միացավ Արդարադատության միջազգային դատարանին, մարդկանց մոտ մեծ հույսեր ձևավորվեցին։ Միաժամանակ կային նաև թյուր ընկալումներ, մասամբ դա պայմանավորված էր նաև կառավարության ու իշխանության կողմից ոչ այնքան ճիշտ հաղորդակցությամբ»։

«Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30