Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից ջրհեղեղ՝ Լենինգրադյանում

Հուլիս 07,2009 00:00 Share

\"\"Նախօրեին մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրեւը Լենինգրադյան փողոցը դարձյալ դարձրել էր անանցանելի: Կուտակված անձրեւաջրերի պատճառով փողոցում մի քանի ժամ ավտոմեքենաների հսկայական հերթեր էին առաջացել, քանի որ մեքենաները չէին կարողանում երթեւեկել: Փողոցում տեղադրված մի քանի ջրատարների քանակը բավական չէ կուտակված անձրեւաջուրը հեռացնելու համար: Վարորդների հավաստմամբ, դրանք հաճախ լինում են խցանված, ինչն էլ ջրի կուտակման պատճառ է դառնում: Չնայած այս փողոցում նման դեպքերը կրկնվում են ամեն հորդառատ անձրեւից հետո, սակայն համայնքի պատասխանատուների կողմից խնդիրը շարունակում է մնալ անուշադրության մատնված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել