Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատավարձը վճարվել է ժամանակին

Հուլիս 07,2009 00:00 Share

\"\"Վերջերս մի խումբ շինարարներ պարբերաբար դժգոհում էին Շիրակի եւ Լոռու երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանաշինություն իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերությունից: Դժգոհությունները հիմնականում վերաբերում էին աշխատավարձերի ուշացմանն ու նաեւ նրան, որ վարձատրությունը չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքին: «Առավոտը», հետեւողական լինելով խնդրին, փորձեց «Գլենդել Հիլզ» ընկերությունից պարզել, արդյո՞ք ընթացիկ ամսվա սկզբում շինարարներին վճարվել է աշխատավարձ: Ընկերության լրատվական ծառայությունից «Առավոտին» հավաստիացրին, որ «ընկերության կողմից իրականացվող շինարարություններում աշխատավարձը գործարքային է. կոնկրետ Գյումրիում աշխատող շինարարներից շատերը, կատարելով իրենց աշխատանքային ծավալները, նախորդ ամսվա համար 200-325 հազար դրամ աշխատավարձ են ապահովել եւ ստացել»: Տեղեկացանք նաեւ, որ, հաշվի առնելով խնդրի վերաբերյալ հանրության մեծ հետաքրքրությունը, աշխատավարձերի ստացման եւ շինարարության ընթացքի մասին տեսանյութը տեղադրվել է www.youtube.com վեբ կայքում:

Նշենք նաեւ, որ «Գլենդել Հիլզը» Գյումրիում կառուցում է 3030 բնակարան, սպասարկման օբյեկտներ եւ տարածքներ: Նախատեսված գրաֆիկի համաձայն, այդ բնակարաններից 1320-ը շահագործման կհանձնվի այս տարվա վերջին: Իսկ Լոռու մարզում տները շահագործման կհանձնվեն արդեն սկսած 2 ամսից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել