Լրահոս
Օրվա լրահոսը

Անկման ծավալներով 6-րդն ենք

Հուլիս 07,2009 00:00 Share

Արդյունաբերական արտադրության գործակցի աճով Հայաստանը 2009-ի մայիս ամսին, ապրիլի համեմատությամբ, երրորդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ երկրների շարքում, ապահովելով 7,3% աճ: ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2009-ի հունվար-մայիս ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, արդյունաբերական արտադրությունը ԱՊՀ երկրներում կրճատվել է 16%-ով:

Այս մասին տեղեկացնում է «Արմինֆոն»: Անկման ծավալներով 1-ին տեղում Ուկրաինան է՝ 31,9%, 2-րդը Մոլդովան է՝ 25,3%, 3-րդը Ղրղըզստանն է՝ 20,2%, 4-րդը Ռուսաստանն է՝ 15,4%: Հայաստանն այս շարքում զբաղեցրել է 6-րդ տեղը՝ 10,5%: ԱՊՀ երկրների շարքում 2009-ի առաջին հինգ ամիսներին արդյունաբերության արտադրության աճ են արձանագրել միայն Ուզբեկստանը՝ 9,9% եւ Ադրբեջանը՝ 1,3%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել