Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՊԱՌԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՆՔ»

Հուլիս 07,2009 00:00 Share

«Օրինաց երկիր» կուսակցությունը անհիմն է համարում «Առավոտ» օրաթերթի հուլիսի 1-ի համարում տպագրված «Դատի են տվել ՀԱԿ-ին, ՀԱՍԿ-ին եւ ՕԵԿ-ին» վերնագրով տեղեկատվությունը, որտեղ մասնավորապես ասվում է, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին դիմել էր մասնակից բոլոր քաղաքական կուսակցություններին, այդ թվում նաեւ ՕԵԿ-ին, տրամադրել 2008թ. ֆինանսական հաշվետվության պատճենը եւ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից ավելի արժողության նվիրատվության աղբյուրների մասին ինֆորմացիա, որին ՕԵԿ-ը արձագանքել էր ուշացումով, տվել թերի եւ ոչ լիարժեք պատասխան: ՕԵԿ-ը նման մոտեցումը համարելով ոչ պրոֆեսիոնալ՝ պաշտոնապես հերքում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տարածած լուրը, հիմք ընդունելով այն փաստը, որ ՕԵԿ-ը ժամանակին, հիմնավոր եւ սպառիչ կերպով պատասխանել է ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու հարցմանը: Ի դեպ, հունիսի 29-ին, Հայաստանի Վարչական դատարանին՝ ԻԱԿ-ի ներկայացրած ՕԵԿ-ին տեղեկատվություն տրամադրել պարտադրելու պահանջի մասին հայցադիմումը մերժվել է դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի կողմից: Այս մասին տեղեկացրեց ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել