Երեկ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում հրավիրված ասուլիսում Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ ՀԱԿ-ում ստեղծված «այլընտրանքային կառավարության» կազմում, որտեղ գործում են տարաբնույթ հանձնաժողովներ, վերջերս ազատ արձակված քաղբանտարկյալ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ղեկավարելու է պետաիրավական հարցերի հանձնաժողովը: Լ. Զուրաբյանի մատուցմամբ, այդ հանձնաժողովը հիմա զբաղված է ոստիկանության համակարգի բարեփոխման մասին օրենքի նախագծի մշակմամբ, որը ներկայացվելու է խորհրդարանին:


















































