Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դիմումը՝ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով: 2004 թվականից ի վեր Ժիրայր Սեֆիլյանը նույն հարցով գրեթե ամեն տարի դիմում էր ՀՀ իշխանություններին եւ մերժում ստանում: Այս տարվա հունիսին Սեֆիլյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին եւ կրկին մերժում է ստացել: Սա ԼՂՀ իշխանություններին ուղղված Սեֆիլյանի երկրորդ դիմումն էր: Մի քանի ամիս առաջ, բանտից դուրս գալուց հետո էլ նա դիմել էր, ու ոչ մի արձագանք չեղավ: Դիմումի մերժումը ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը պատճառաբանել է նրանով, որ Ղարաբաղում դեռեւս ընդունված չէ երկքաղաքացիության մասին օրենքը, հետեւաբար դա է խոչընդոտ հանդիսանում: Ըստ Դ. Բաբայանի, օրենքը ընդունվելուց հետո հարցը կրկին կքննարկվի:


















































