Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվել է «Յոթի» գործից անջատված մասով եւ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող ՀՀՇ վարչության անդամ, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի դատավարությունը: Ինչպես փոխանցում է «Ա1+»-ը, մեղադրող Աշոտ Նադոյանը՝ համարելով, որ նրան առաջադրված մեղադրանքը դատարանում ապացուցվել է, դատարանին միջնորդել է Ոսկերչյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, բայցեւ նրա նկատմամբ կիրառել համաներումը եւ վերացնել խափանման միջոց նշանակված կալանավորումը, իսկ ահա նրա գույքի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ: Այս գործով դատական հաջորդ նիստում, որը նշանակվել է հուլիսի 8-ին, պաշտպանական ճառով հանդես կգան Ոսկերչյանն ու նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը:


















































