Երեկ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ժան-Պոլ Դելվուանին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Ըստ ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի, պարոն Ժան-Պոլ Դելվուանը հայտնեց, որ Ֆրանսիայի օմբուդսմենի գրասենյակը շահել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին աջակցություն ցուցաբերելու տենդերը՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանում կաշխատեն մեկուկես տարի:
Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանին հետաքրքրում էին տեղեկություններ՝ Հայաստանի պետական մարմինների եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջեւ համագործակցության մասին՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:


















































