Լրահոս
Օրվա լրահոսը

Բուրգ-Լե-Վալանսը՝ Թալինին

Հուլիս 07,2009 00:00 Share

\"\"Թալինում է Ֆրանսիայի Բուրգ-Լե-Վալանս քույր քաղաքի պատվիրակությունը՝ սենատոր-քաղաքապետ Բեռնարդ Պիռասի գլխավորությամբ: Քույր քաղաքի ներկայացուցիչները Հայաստանում կմնան մեկ շաբաթ, իսկ այցի նպատակը բարեկամության էլ ավելի խորացումը, համագործակցության զարգացումն ու ընդլայնումն է:

Թալինցիներն աղուհացով, ջերմությամբ ու սրտաբացորեն դիմավորեցին հյուրերին, իսկ քաղաքապետ Մնացական Մնացականյանը, խոսելով հայ-ֆրանսիական բարեկամության մասին, ասաց, որ այն գալիս է դարերից եւ այսօր նոր շունչ ու ոգի է ստացել: Տասը տարի է, ինչ Թալինն ու Բուրգ-Լե-Վալանսը բարեկամության ձեռք են մեկնել, արդեն հոգեհարազատ են միմյանց բոլոր հարցերում: Բուրգլեվալանսցիները շատ են օգնել եւ այսօր էլ շարունակում են օգնել Թալին քաղաքին՝ 2005 թվականին նրանք քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկում բացեցին Հայոց մեծ եղեռնի 90-րդ տարելիցին նվիրված հուշահամալիրը, սենատոր-քաղաքապետ Բեռնարդ Պիռասը Ֆրանսիայի սենատի այն անդամներից էր, ով նպաստեց Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Բեռնարդ Պիռասը Թալինում հայտարարեց, որ Թալինի եւ Բուրգ-Լե-Վալանսի բարեկամությունը գնալով ավելի կխորանա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել