Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման՝ Մոսկվայում

Հուլիս 07,2009 00:00 Share

\"\"Երեկ ցերեկը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ ղեկավարի այցի ընթացքում ՌԴ մայրաքաղաքի օդային տարածքը փակ է լինելու թռիչքների համար, իսկ մերձմոսկովյան օդանավակայաններում մարտական հերթապահություն են կատարելու մի քանի տասնյակ կործանիչներ: Մինչեւ վերջին պահը գաղտնի էր պահվում, թե որ հյուրանոցում էին իջեւանելու Օբաման, նրա տիկին Միշելը եւ դուստրերից մեկը: Այցի նախօրեին ԱՄՆ նախագահը հարցազրույց է տվել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխտնօրեն Միխայիլ Գուսմանին, որում Դմիտրի Մեդվեդեւին անվանել է «խոհուն եւ պրոգրեսիվ մարդ», իսկ Վլադիմիր Պուտինին՝ «Ռուսաստանի ժողովրդի ուժեղ առաջնորդ»: Օբաման նաեւ հայտարարել է, որ ցանկանում է վերալիցքավորել ռուս-ամերիկյան հարաբերությունները, որոնք, իր կարծիքով, այժմ լավ վիճակում չեն: Այցից առաջ ԱՄՆ նախագահը հարցազրույց է տվել նաեւ «Նովայա գազետային», որում իր տարակուսանքն է հայտնել «Յուկօսի» ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու դեմ երկրորդ քրեական գործի հարուցման առթիվ: Ըստ Օբամայի՝ Խոդորկովսկու դեմ մեղադրանքները նույնն են, պարզապես՝ «նոր փաթեթավորմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել