New Economics Foundation վերլուծական կենտրոնի բրիտանացի հետազոտողները Կոստա Ռիկան հռչակել են աշխարհի «ամենականաչ եւ երջանիկ» երկիրը: Երջանիկ երկրների վարկանիշը կազմողները հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են տվյալ երկրի բնակիչների կյանքի միջին տեւողությունը, նրանց բավարարվածությունը սեփական կյանքից, ինչպես նաեւ՝ երկրի էկոլոգիական վիճակը: Վարկանիշային ցուցակի վերեւի մասերում են Լատինական Ամերիկայի երկրները, իսկ առաջին տեղում՝ տարածաշրջանի ամենափոքրիկ երկրներից մեկն է՝ Կոստա Ռիկան, որի բնակիչների 85%-ը գոհ է իր կենսակերպից, իսկ կյանքի միջին տեւողությունն այնտեղ 78,5 տարի է: Համեմատության համար ասենք, որ ՌԴ-ում կյանքից գոհ է բնակչության 59%-ը, իսկ կյանքի միջին տեւողությունը 65 տարի է: Մեծ Բրիտանիան այդ վարկանիշային ցուցակում 74-րդ տեղում է, Ավստրալիան՝ 102-րդ, ԱՄՆ-ը՝ 114-րդ:


















































