Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅԱՆՆ ԷԼ ԲԱՑԱԿԱՆԵՐ ԿԱՅԻՆ

Հուլիս 07,2009 00:00 Share

ԳԹԿ-ի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից «Առավոտը» տեղեկացավ, որ հուլիսի 4-ին հայոց լեզու եւ գրականություն առարկայից անցկացված լրացուցիչ քննության համար հայտագրված 193 մասնակիցներից քննությանը մասնակցել է 182-ը: Քննության միջին միավորը 10.6 է, իսկ ավարտականի մասով միջին միավորը 12.5 է: Ինչպես փոխանցեցին ԳԹԿ-ից, հայոց լեզու եւ գրականություն առարկայի լրացուցիչ քննությունից «20» միավոր չի գրանցվել, 17.5-20 միավոր ստացել են 26 հոգի՝ մասնակիցների 14.29%-ը, 13-17.25 միավոր՝ 22 հոգի՝ մասնակիցների 12.09%-ը: Ամենաշատը գրանցվել է «բավարար» արդյունք՝ 7.5-13.25 միավոր ստացել է 76 հոգի՝ մասնակիցների 41.76%-ը: Իսկ ահա քննությունների դրական շեմը չի հաղթահարել 58 հոգի՝ մասնակիցների 31.87%-ը:

ԳԹԿ-ից «Առավոտին» տեղեկացրին նաեւ, որ հերթական լրացուցիչ քննությունը տեղի կունենա հուլիսի 8-ին՝ մաթեմատիկայից, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 273 շրջանավարտ: Հուլիսի 10-ին կանցկացվեն հայոց պատմություն եւ քիմիա, հուլիսի 12-ին՝ օտար լեզուներ, 14-ին՝ ֆիզիկա եւ 16-ին՝ ռուսաց լեզու առարկաներից լրացուցիչ քննություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել