Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալներից անմասն մնացին

Հուլիս 07,2009 00:00 Share

Թբիլիսիում ավարտվեց նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ մեր հանրապետությունը ներկայացված էր յոթ քաշային կարգերում (բացի 120 կգ-ից):

Ի տարբերություն հունահռոմեական ոճայինների, որոնք Վրաստանի մայրաքաղաքում, այնուամենայնիվ, մեկ բրոնզե մեդալ նվաճեցին (84 կգ քաշային կարգում՝ Արթուր Ալեքսանյան, Գյումրի), ավագ մարզիչ Արամ Մարգարյանի թիմն անմասն մնաց խաղարկվող մեդալներից:

Մեր ազատ ոճայիններից լավագույն արդյունքը ցույց տվեցին հինգերորդ տեղ զբաղեցրած երեւանցիներ Երվանդ Թադեւոսյանը (50 կգ), Նարեկ Սանոյանը (60 կգ): Մյուսները հանգրվանեցին 8-16-րդ հորիզոնականներում:

Երկու ոճերում էլ, անկեղծ ասած, մեր երիտասարդներից ակնկալիքներն ավելի մեծ էին: Սակայն նրանք սպասելիքները չարդարացրին: Կարծում ենք, ըմբշամարտի ֆեդերացիայում հավաքականների մասնակցությունը Եվրոպայի երիտասարդական առաջնությանը՝ մանրամասն կքննարկվի ու իրական պատճառները վեր կհանվեն: Ասենք միայն, որ, ըստ առաջնության պաշտոնական կայքի, Հայաստանի ազատ ոճի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում 25 երկրների մեջ զբաղեցրել է 11-րդ տեղը, իսկ հունահռոմեական ոճինը՝ 10-րդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել