Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանաձեւ մրցաշար պրոֆեսիոնալների միջե՞ւ

Հուլիս 07,2009 00:00 Share

«BoxingScen.com»-ը տեղեկացնում է, որ ամերիկյան «Showtime» հեռուստաալիքը երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկին ի հայտ բերելու նպատակով մտադիր է 2009-2011 թվականներին շրջանաձեւ մրցակարգով մրցաշար կազմակերպել, որին կհաջորդի երկու կիսաեզրափակիչ եւ մեկ եզրափակիչ մարտ: Մրցաշարի կազմակերպման շուրջ բանակցություններն ընթանում են խիստ գաղտնիության պայմաններում եւ «BoxingScen.com»-ի հայթայթած ամբողջ տեղեկատվությունը պաշտոնական չէ: Ակնկալվում է, որ մրցաշարին կմասնակցի վեց բռնցքամարտիկ՝ IBF-ի աշխարհի չեմպիոն՝ միջին քաշային Արթուր Աբրահամը, երկրորդ միջին քաշային կարգում WBA-ի գոտու տիրակալ Միկել Կեսլերը, նույն քաշային կարգում WBC-ի չեմպիոն Կարլ Ֆրոխը, աշխարհի նախկին չեմպիոն (միջին քաշային կարգում) Ջերմեն Թեյլորը եւ ամերիկացի երկու հեռանկարային բռնցքամարտիկներ՝ Անդրե Ուորդն ու Անդրե Դիրրելը: Յուրաքանչյուր բռնցքամարտիկ անցկացնելու է երեքական մարտ, որոնց արդյունքների ամփոփումով կորոշվեն չորս ուժեղագույնները, որոնք էլ օլիմպիական մրցակարգով երեք մենամարտ կանցկացնեն:

Ենթադրվում է, որ շրջանաձեւ մրցաշարը կընթանա այսպիսի սխեմայով.

Արթուր Աբրահամ-Ջերմեն Թեյլոր՝ 2009 թ., հոկտեմբեր, Գերմանիա

Կարլ Ֆրոխ-Անդրե Դիրրել՝ 2009 թ., հոկտեմբեր, Անգլիա

Միկել Կեսլեր-Անդրո Ուորդ՝ 2009թ., նոյեմբեր, վայրը չի նշվում

Աբրահամ-Դիրրել՝ 2010 թ. հունվար, ԱՄՆ

Կեսլեր-Ֆրոխ՝ 2010թ., մարտ, Եվրոպա

Ուորդ-Թեյլոր՝ 2010թ., ապրիլ-մայիս, ԱՄՆ

Դիրրել-Ուորդ՝ 2010 թ., սեպտեմբեր, ԱՄՆ

Աբրահամ-Ֆրոխ՝ 2010 թ., նոյեմբեր, վայրը չի նշվում

Կեսլեր-Թեյլոր՝ 2010 թ., նոյեմբեր, վայրը չի նշվում:

Այս մենամարտերի արդյունքների ամփոփումից հետո կկայանան կիսաեզրափակիչ երկու եւ եզրափակիչ հանդիպումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել