Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՈԳԵՎՈՐ ՍՏՐԻՊՏԻԶ

Հուլիս 07,2009 00:00

Երգահան Ռուբեն Հախվերդյանը, ըստ tert.am-ի, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ չի բացահայտել հուլիսի 7-ին կայանալիք համերգի մանրամասները։ «Մարդիկ պետք է գան եւ լսեն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ համերգի ընթացքում կհնչի նաեւ իր վերջին «Կտակ» երգը։ Նոր ձայնասկավառակների բացակայությունը Հախվերդյանը բացատրել է ֆինանսների բացակայությամբ, քանի որ նոր CD-ի թողարկման համար «անհրաժեշտ է առնվազն 20 հազար դոլար»։

Խոսելով ստեղծագործական ուղու մասին՝ երգիչը նշել է, որ ինքն արվեստում բուռն եւ արգասաբեր ժամանակաշրջան չի ունեցել։ «Դա իմ արվեստն է, եւ երբ ինչ-որ մի բան լավ է ստացվում, ես ուրախանում եմ այնպես, ինչպես, ասենք, վոդոպրովոդչիկը»,- բացատրել է երգահանը։ Նրա խոսքերով՝ երգը ստուգվում է լսարանի կողմից։ Միեւնույն ժամանակ, Հախվերդյանը հավելել է, որ անձամբ ինքը չի սիրում իր երգերը։ Նրա բացատրություններով՝ երգ գրելու գործընթացը կատարելագործման գործընթաց է, որից հետո «զզվում ես արդյունքից»։ «Երգը մատուցելու եւ կատարելու ժամանակ դու անկեղծ ես, դա առհասարակ հոգեւոր ստրիպտիզ է։ Նույն ստրիպտիզն է, ուղղակի հոգիդ ես բաց անում»,- եզրափակել է երգիչը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել