Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժաշխատողների աղոթելու իրավունքը

Հուլիս 07,2009 00:00

Բրիտանացի բուժաշխատողներն իրավունք ունեն աղոթել իրենց հիվանդների համար, ինչն էլ դարձել է արձագանքը տարեսկզբին ընդունված փաստաթղթի, ըստ որի՝ «հիվանդների հետ դավանանքի շուրջ հարցերի քննարկումը կարող է մեկնաբանվել որպես հավատի դարձնելու փորձ»:

Ըստ qahana.am-ի՝ BBC-ն հաղորդում է, որ բրիտանացի բուժաշխատողները Առողջապահության ազգային ծառայությունում կհասնեն հիվանդների հետ կրոնական դավանանքի քննարկման, ինչպես նաեւ նրանց համար աղոթելու առաջարկի թույլտվության: Բժիշկների նախաձեռնող խումբը պլանավորում է բարձրացնել այդ հարցերը Բրիտանական բժշկական ասոցիացիայի կոնֆերանսի ժամանակ: Համաձայն Բրիտանիայի գլխավոր բժշկական խորհրդի օրենսգրքի՝ կրոնի հարցերի քննարկումը կարող է ընդգրկվել բուժաշխատողների կողմից իրականացվող ծառայությունների ցանկում, եթե հիվանդը դա ցանկանում է: Սակայն այս տարվա սկզբին Բրիտանիայի առողջապահության դեպարտամենտը հրապարակեց մի հրահանգ, համաձայն որի՝ հիվանդների հետ դավանանքի շուրջ հարցերի քննարկումը կարող է մեկնաբանվել որպես հավատի դարձնելու փորձ, ինչն իր հերթին կրոնական ճնշում է: Նման սահմանափակումների հակառակորդների կարծիքով՝ այդ արգելքները խախտում են բուժաշխատողների խոսքի ազատության իրավունքը: Դրանից բացի, նրանք գտնում են, որ հիվանդների հետ կրոնի շուրջ քննարկումների արգելքը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց վիճակի վրա: Մեծ Բրիտանիայի հավատացյալ բուժաշխատողները մտահոգված են առավել կրոնասեր կոլեգաների հանդեպ վարչական տույժերի ավելի հաճախակի դարձած դեպքերով: Փետրվարին բրիտանական Ուոսթոն-Սյուփեր-Մէր քաղաքից մի բուժքույր է հեռացվել աշխատանքից՝ այն բանի համար, որ առաջարկել է աղոթել մի ծեր կնոջ համար, ում ինքը վիրակապել է: Օրերս Գլոսթերշիրի արքայական հիվանդանոցից աշխատանքից հեռացվել է մի բուժքույր, ում բուժհիմնարկության ղեկավարությունն ավելի վաղ արգելել էր խաչ կրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել