Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդացում՝ բուրմունքի օգնությամբ

Հուլիս 07,2009 00:00

Ամերիկացի գիտնականները հետազոտությունների արդյունքում հանգել են շատ հետաքրքիր մի եզրակացության՝ գեղեցկության եւ երիտասարդության ասպարեզում: Ըստ այդ հայտնագործության՝ թուրինջի (գրեյփֆրութ) բույրը կնոջը տղամարդու աչքերում կարող է «երիտասարդացնել»… 5 տարով:

Հետազոտություններն անցկացվել են կամավոր հիմունքներով, որին մասնակցել են մի խումբ կանայք եւ տղամարդիկ: Առաջարկվել է, որ կանայք օծանելիքի փոխարեն օգտագործեն խնձորի, դաղձի, բանանի, լավանդայի եւ թուրինջի բուրմունք, իսկ տղամարդիկ՝ բույրի միջոցով պետք է կռահեին յուրաքանչյուր կնոջ մոտավոր տարիքը:

Նշված բույրերից եւ ոչ մեկը (իհարկե՝ բացի թուրինջի բուրմունքից) ոչ մի կերպ չէր ազդել տղամարդկանց՝ կանանց տարիքի վերաբերյալ կարծիքի վրա: Այդ ցիտրուսի բուրմունքը տղամարդկանց վրա շատ հետաքրքիր ձեւով էր անդրադարձել. այն կանայք, որոնք օգտագործել էին թուրինջի բույր՝ տղամարդկանց աչքերում իրենց իրական տարիքից 5-6 տարով երիտասարդացել էին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել