Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարպակալումը սպառնում է կյանքին

Հուլիս 07,2009 00:00

\"\"Մարդկանց հիմնականում հմայիչ եւ գեղեցիկ արտաքին ունենալու ցանկությունն է դրդում հետեւել սեփական քաշին, չնայած կան ավելի լուրջ պատճառներ, որոնք եւս չանտեսելով՝ անհրաժեշտ է հետեւել մարմնի քաշին՝ սննդի եւ ֆիզիկական վարժությունների միջոցով: Եթե ցանկանում եք առողջ լինել, պարտավոր եք հետեւել եւ հոգ տանել այդ մասին:

Մի շարք հիվանդություններից ազատվելու առաջնային պայմանը հենց նորմալ քաշի վերականգնումն է եւ ավելորդ ճարպից ազատվելը: Ճարպակալումը նշանակում է՝ ավելի քան 25% ճարպի պարունակում տղամարդու, եւ 32%՝ կնոջ մարմնում: Գաղտնիք չէ, որ ճարպի ավելորդ քանակութունը այնպիսի հիվանդությունների պատճառ կարող է դառնալ, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղն ու շաքարախտը:

Ապացուցված է, որ ամեն երրորդ ամերիկացի տառապում է ճարպակալմամբ, իսկ մեկ տարվա ընթացքում քաղցկեղից կամ սրտանոթային հիվանդություններից մահանում է յուրաքանչյուր չորրորդը… Կատարված հետազոտությունների համաձայն, մահացածների 80%-ի պատճառը ավելորդ ճարպն է եւ ոչ ճիշտ, նստակյաց ապրելակերպը: Այնպես որ՝ որքան հնարավոր է շատ շարժվեք, մի խուսափեք ոտքով քայլելուց…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել