Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոնյաները դեմ են

Հուլիս 07,2009 00:00

Բրիտանիայի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսարանր վճռականորեն հանդես է եկել պետական ԶԼՄ-ներով հղիության արհեստական ընդհատումների եւ հակաբեղմնավորիչների գովազդի առաջարկների դեմ: Եպիսկոպոսների կարծիքով՝ դա կարող է մեծ վնաս հասցնել հասարակությանը:

Ըստ qahana.am-ի՝ հղիության արհեստական ընդհատումների պրոպագանդան «արժեզրկում է հասարակության հարգանքը կյանքի հանդեպ, ինչպես նաեւ մոլորեցնում եւ վիրավորում է կանանց, ովքեր չմտածված եւ անդառնալի որոշման արագ ընդունման մշտական ճնշման ներքո են»: Եպիսկոպոսները գտնում են, որ նման հրապարակումները եւ հեռուստառադիոհաղորդումները չեն նպաստում կանանց ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը, գրում է «Milites Christi Imperatoris» կաթոլիկ կայքէջը: Եպիսկոպոսները, ում շուրջ համախմբված է 5 միլիոն անգլիացի, նաեւ հանդես են գալիս երեխաների եւ մինչեւ 16 տարեկան երիտասարդության շրջանում պահպանակների եւ հակաբեղմնավորիչ այլ միջոցների պրոպագանդման պլանների դեմ: «Գովազդել պահպանակները՝ նշանակում է խրախուսել երեխաներին վաղ սեռական կյանքի: Մեր հասարակությունը,- գրում են եպիսկոպոսներն իրենց հայտարարության մեջ,- պրոպագանդում է սեռազգայունություն առանց սիրո եւ հայրության, իսկ դա կարող է մեծ վնաս տալ: Կյանքի, սեռազգայունության եւ հայրության հանդեպ հարգանքը հասարակության առողջության հիմքն է: Իսկ ԶԼՄ-ները պետք է դա հաշվի առնեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել