Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեքսոնի գաղտնի սիրեցյալը

Հուլիս 07,2009 00:00

Հայտնի է դարձել Մայքլ Ջեքսոնի գաղտնի ընկերուհու անունը, ում հետ մտերիմ հարաբերությունները երգիչը հեռու է պահել հանրության ուշադրությունից։

Ըստ The Mirror բրիտանական թերթի, Մայքլի գաղտնի ընկերուհին երգչի երեխաների դայակ Գրեյս Ռուարամբան էր, ով Ջեքսոնի ընտանիքում աշխատել է 17 տարի։ Մայքլի անձնական լուսանկարիչ Յան Բարքլեյը, ով 3 տարի աշխատել է երգչի մոտ, տեղեկացրել է, որ Գրեյսի եւ Մայքլի սիրավեպը գաղտնիք չէր երգչի աշխատակիցների ու ընտանիքի համար. նրանք շատ են սիրել միմյանց, իսկ երեխաները Գրեյսին անվանել են «մայրիկ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել