Լրահոս
Օրվա լրահոսը

Ա՜Յ ՔԵԶ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 16,2009 00:00

Այսօր տեղի կունենա միասնական վերջին՝ ռուսաց լեզու առարկայի լրացուցիչ քննությունը: «Առավոտը» ԳԹԿ-ից տեղեկացավ հուլիսի 14-ին տեղի ունեցած ֆիզիկայի լրացուցիչ միասնական քննության արդյունքներին: Քննությանը հայտագրված 177 աշակերտներից մասնակցել էր 140-ը, միջին միավորը 6,1 է: 17.5-20 միավոր ստացել է 5 հոգի, 13.5-17.25՝ 14, 7.5-13.25՝ 16 հոգի: Ռեկորդային էր ինչպես ֆիզիկայի լրացուցիչ քննությունից բացակայածների թիվը՝ շուրջ 40, այնպես էլ՝ դրական միավորի շեմը չհաղթահարածների՝ 105 հոգի (75%): «Առավոտի» տեղեկություններով՝ սենսացիոն է եղել հուլիսի 8-ին Ստեփանակերտի քննակենտրոնում տեղի ունեցած մաթեմատիկա առարկայի լրացուցիչ միասնական քննությունը, երբ քննություն հանձնող բացառապես բոլոր դիմորդները «կտրվել» են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել