Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՀՂԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ

Հուլիս 24,2009 00:00

Փարաքար համայնքի  միակ կլինիկական լաբորատորիայի միակ աշխատակից Լաուրա Գասպարյանը 2008թ. փետրվարից պարբերաբար աշխատանքից ազատվելու սպառնալիքներ է լսել  համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Վարդանյանից, սակայն համապատասխան հիմքերի բացակայության պատճառով նրա հեռացումը հետաձգվել է: Գործընթացը վերսկսվել է, երբ կլինիկական լաբորատորիայի տնօրինությունը տեղեկացել է, որ բժշկուհին հղի է: Այդ մասին նա տեղեկացել է հերթական արձակուրդից վերադառնալուց հետո՝ հուլիսի 15-ին: «Ես գնացի աշխատանքի եւ տեսա, որ իմ սենյակի երկաթե դուռը տեղից հանված է: Զանգեցի ոստիկանություն, եկան, պարզվեց, որ ներսից ոչինչ գողացված չէ: Ներկայացավ նաեւ գյուղապետը\’ Սամվել Վարդանյանը, եւ ոստիկաններին հետ իր հարցերը լուծեց»,- «Ա1+»-ին ասաց Լաուրա Գասպարյանը: Նույն օրը նա, որպես Փարաքարի բնակիչ, նույն կլինիկայում, որտեղ նա աշխատում է, փորձել է գրանցվել որպես հղի, սակայն կլինիկայի տնօրենը թույլ չի տվել դա անել: Նրա հղիության փաստը արձանագրելու դեպքում, գործող օրենսդրության համաձայն, կլինիկայի տնօրենը չէր կարող նրան ազատել աշխատանքից: Հուլիսի 18-ին Լաուրա Գասպարյանը, այլ տեղ ստուգվելով, իր հղիության մասին փաստաթղթեր է ներկայացրել, իսկ կլինիկայի տնօրենը նույն օրը ժողով հրավիրելով՝ ասել է, որ նրան աշխատանքից ազատել է մեկ օր առաջ՝ հուլիսի 17-ին՝ անհարգելի բացակաների համար:

Փարաքար համայնքի իշխանությունները նրա նկատմամբ հետապնդումները սկսեցին այն պահից, երբ բժշկուհին կամավոր սկսեց բուժօգնություն ցուցաբերել Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքի ընթացքում հացադուլ հայտարարածներին, ինչպես նաեւ հետագայում Հյուսիսային պողոտայի եւ Եռաբլուրի հացադուլավորներին: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել