Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՊԱՀԱՆՋԸ՝ ՎԵՐՋ ՏԱԼ ՎԵՆԴԵՏԱՅԻՆ

Հուլիս 24,2009 00:00

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է, թե շարունակելու են «Նիկոլ Փաշինյանին, ինչպես եւ մյուս քաղբանտարկյալներին կալանքի տակ պահելը համարել իբրեւ երկրի ներսում իշխող խմբավորման կողմից իրականացվող քաղաքական վենդետայի շարունակություն եւ ԵԽԽՎ բանաձեւերի պահանջներն ու Հայաստանի ստանձնած պարտավորությունները չկատարելու փաստ: Նմանապես Արման Բաբաջանյանի՝ օրեցօր ծանրացող առողջական վիճակի նկատմամբ իշխանությունների հանցավոր անտարբերությունն առանձնակի դաժան վերաբերմունքի արտահայտություն է:

«Ժառանգությունը» նաեւ իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ իշխանությունն իրեն հլու-հնազանդ ծառայող «արդարադատական» ու իրավապահ համակարգի միջոցով կարող է կալանքի վերցնել նաեւ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, եթե վերջինս որոշի դուրս գալ ընդհատակից, այն դեպքում, երբ պրն Սուքիասյանին ազատությունից զրկելու իրավական որեւէ հիմք չկա: «Ժառանգությունն» իշխանություններից պահանջում է երկրում առկա բարոյական, սոցիալ-տնտեսական եւ համակարգային ճգնաժամն էլ ավելի չխորացնել սեփական «մկանների» անհարկի ցուցադրմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել