Լրահոս
Օրվա լրահոսը

4-5 ՏՈԿՈՍ ԱՃ՝ ԸՍՏ ՀԲ-Ի

Հունիս 19,2010 00:00 Share

Համաշխարհային բանկը 2010 թ. համար Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը 2%-ից բարձրացրել է մինչեւ 4-5%: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆոն»՝ երեկ կայացած մամուլի ասուլիսում ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն ասել է. «Մեծ աճի պետք չէ սպասել, քանի որ Հայաստանի կառավարությունն ունի տնտեսությունը խթանելու նպատակով արտաքին փոխառությունների ներգրավման սահմանափակումներ՝ կապված արտաքին պարտքի մարման հետ»: Նրա կարծիքով, ինչ-որ չափով կաճի շինարարության հատվածը, չնայած որ այդ ոլորտում առաջարկը հաճախ է գերազանցում պահանջարկին, ինչը եւ զսպում է աճը: Գունավոր մետաղների նկատմամբ համաշխարհային պահանջարկի աճը կբերի լեռնարդյունաբերության եւ մետալուրգիայի ոլորտների աճին, ավելացրել է նա: Ինչ վերաբերում է ինֆլյացիային, ապա 2010 թվականի առաջին ամիսներին դրա բարձր տեմպերը տարեվերջին կդանդաղեն: Հայաստանում ինֆլյացիայի մակարդակը հիմնականում կախված է սննդամթերքի եւ վառելիքի համաշխարհային գների աճից, ասել է Ա. Վարուդակիսը: Հիշեցնենք, որ 2010 թ. ՀՀ բյուջեով նախատեսված է 1.2% տնտեսական աճ, իսկ ինֆլյացիան՝ 4+1.5% մակարդակի սահմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930