Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԱՎԱՄԵՐԻԿՅԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆԻՆ

Հունիս 19,2010 00:00

ՀԱՀ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության խմբային մրցաշարում սկսվել են երկրորդ տուրի հանդիպումները:
Դատելով մինչեւ այժմ ազգային հավաքականների գրանցած արդյունքներից եւ ենթախմբերում թիմերի դասավորությունից՝ կարելի է ասել, որ առայժմ հարավամերիկյան ֆուտբոլը գերազանցում է եվրոպականին, չնայած Լատինական Ամերիկայի ընտրանիներում հանդես եկող աստղերի ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս հենց եվրոպական ակումբներում: Այսպես, «A» խմբում երկու տուրից հետո երկիշխանություն են հաստատել Ուրուգվայն ու Մեքսիկան, որոնք իրենց հաշվարկում գրանցել են 4-ական միավոր: «B» խմբում երկու խաղից հետո առավելագույն՝ 6 միավորով առաջատարը Արգենտինան է: Դեռեւս մեկ հանդիպումից հետո Բրազիլիան առաջինն է «G», Չիլին՝ «H» խմբում, իսկ «F»-ում Պարագվայը Իտալիայի, Նոր Զելանդիայի եւ Սլովակիայի հետ միասին վաստակել է 1 միավոր:
Արգենտինայի ազգային հավաքականը Հարավային Կորեային 4:1 խոշոր հաշվով պարտության մատնելուց հետո, ըստ էության, իր համար արդեն իսկ ապահովել է հաջորդ փուլի ուղեգիրը: Իսկ Գոնսալո Իգուաինը գրանցեց աշխարհի այս առաջնության առաջին հեթ-տիկը: Ինչ վերաբերում է մեկնարկում ձախողված հույների՝ նիգերացիների նկատմամբ տարած կամային հաղթանակին՝ 2:1, դա նոր ինտրիգ հաղորդեց «B» խմբի պայքարին:
Ծայրագույն վիճակում է հայտնվել աշխարհի 1998 թվականի չեմպիոն Ֆրանսիան («A» խումբ), որը ՀԱՀ-ում Ուրուգվայի հետ զրոյական ոչ-ոքի անելուց հետո պարտվեց Մեքսիկային՝ երկու անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: Եվ հիմա գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկին ու նրա տղաներին միայն հրաշքը կարող է փրկել լիակատար խայտառակությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել