Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է «ԱՄԵՆԱՏՆԱՅԻՆԸ»

Հունիս 29,2010 00:00

Շատ կանայք կարծում են, որ հասարակությունը իրենցից ավելի շատ է պահանջում, քան տղամարդկանցից: Իսկ որոշ տղամարդիկ կարծում են, որ տան գործերից հեշտ բան չկա: Բազմաթիվ ընտանիքներում վիճում են, թե ընտանեկան բարեկեցության հարցում ո՞վ է ավելի շատ ներդրում կատարում: Առաջարկվող թեստի հարցերին տրված ամեն «ես» պատասխանի համար մեկ միավոր եք ստանում.
 1. Ձե՞ր, թե՞ ձեր ամուսնու կյանքն է ավելի լարված:
 2. Ձեզնից ո՞վ է երեխաների համար ավելի շատ հոգ տանում:
 3. Երեխաները իրենց խնդիրներով ձեզնից ո՞ւմ են ավելի շատ դիմում:
 4. Ձեզնից ո՞վ է ավելի հաճախ ծնողական ժողովների գնում:
 5. Մանկական տոները ձեզնից ո՞վ է կազմակերպում:
6. Երեխաների դաստիարակության վերաբերյալ գրականություն ձեզնից ո՞վ է ավելի շատ կարդում:
7. Աշխատանքից ո՞վ է ավելի ուշ վերադառնում:
8. Ձեր ընտանիքում ո՞վ է ծանր ֆիզիկական աշխատանք կատարում:
9. Ո՞վ է ավելի շատ սթրեսի, ապատիայի հակված:
10. Ո՞ւմ աշխատանքն է ավելի ծանր:
11. Ձեզնից ո՞վ է ավելի երկար ժամանակ ծախսում աշխատավայր հասնելու համար:
12. Ձեզնից ո՞վ է ընտանիքի մասին ավելի շատ հոգ տանում:
13. Ձեզնից ո՞վ է ավելի շատ բարկանում:
14. Մեծ ուշադրություն պահանջող տնային աշխատանքը ձեզնից ո՞վ է կատարում:
15. Ձեզնից ո՞վ է սովորաբար ճաշ պատրաստում:
16. Ո՞վ է մթերքների համար սովորաբար խանութ գնում:
17. Ձեր տանը ո՞վ է կարում, գործում:
18. Ո՞վ է լվացք անում:
19. Ո՞վ է ավել անում:
20. Ձեզնից ո՞վ է տան մանր վերանորոգումը կատարում:
21. Հարեւանների, ընկերների հետ կապը ավելի շատ ձեզնից ո՞վ է պահում:
22. Իսկ հարազատների հետ կա՞պն ով է պահում:
23. Ընտանիքի անունից ո՞վ է նամակ գրում:
24. Ո՞վ է լույսի, բաժանորդագրված թերթերի համար մուծումներ կատարում:
25. Ո՞վ է կերակրում շանը, կատվին, ձկներին…
26. Ո՞վ է զբաղվում այգով, ամառանոցով, տնային ծաղիկներով:
27. Չհաշված արձակուրդը, ո՞ւմ ժամանակն է ավելի ազատ:
28. Երեխաների ուսմանը ո՞վ է ավելի շատ ժամանակ տրամադրում:
29. Ընտանեկան բյուջեն ո՞վ է պլանավորում:
30. Ընտանիքի ազատ ժամանակը ո՞վ է պլանավորում եւ ո՞ւմ է վերջին խոսքը պատկանում:
Արդյունքները. եթե դուք հավաքել եք 27 եւ ավելի միավոր, ապա ձեր ընտանիքում տնային հոգսերի հավասար բաժանման մասին խոսք լինել չի կարող: Ցանկալի է, որ ամեն մեկիդ ներդրումը համատեղ քննարկեք եւ պարտականություններն ավելի հավասար բաշխեք:
13-26 միավոր: Ձեր ընտանիքում տագնապի ոչ մի հիմք չկա: Դուք միմյանց լավ օգնում եք եւ դա ձեզ համար առանձնապես դժվարություն չի ներկայացնում:
12 միավոր եւ ավելի քիչ: Հնարավոր է, որ ձեզ թվում է, թե ձեր ընտանիքում պարտականությունները հավասար են բաշխված: Սակայն ձեր երկրորդ կեսը միանգամայն այլ կարծիք ունի եւ դա նեղանալու համար հիմք կարող է դառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել