Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐ

Հուլիս 07,2010 00:00 Share

Իրանի մշակույթի նախարարությունը հաստատել է տղամարդկանց սանրվածքների ցանկը, որոնք համապատասխանում են իսլամի չափանիշներին: Այս մասին, ըստ panorama.am-ի, հայտնում են իրանական ԶԼՄ-ները: Ըստ չափանիշների, տղամարդիկ պետք է ունենան կարճ եւ հավասար սափրած մազեր: Որոշ դեպքերում թույլատրվելու է մազի գելի օգտագործումը: Պաշտոնյաների խոսքով, կտրվածքների ընտրությունը պետք է համապատասխանի Իրանի մշակութային եւ կրոնական սովորություններին: Շուտով մշակույթի նախարարությունը պաշտոնապես կհրապարակի տղամարդկանց մազերի կտրվածքների ցանկը:
Իրանի ոստիկանությունը կանոնավոր կերպով հսկում ու բռնում է այն մարդկանց, որոնց արտաքինը չի համապատասխանում հաստատված չափանիշներին: Նման հսկողության զոհ են դառնում ինչպես կանայք՝ վառ գույնի կամ մեծ բացվածք ունեցող զգեստի պատճառով, այնպես էլ տղամարդիկ՝ նեղ ջինսե տաբատների եւ «չթույլատրվող» սանրվածքների պատճառով: Երկրի ղեկավարությունը մի քանի վարսավիրանոցներ է փակել կամ տուգանել, որոնք հաճախորդներին առաջարկում են «արեւմտյան ոճի» սանրվածքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել