Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԴԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ԲՌՆԱԲԱՐԵԼ Է 25-ԱՄՅԱ ՌՈՒՍ ԱՂՋԿԱ

Հուլիս 07,2010 00:00

Հնդկաստանի Գոա նահանգի Փանաջի քաղաքի դատարանը երեկ մեղադրանքներ է ներկայացրել տեղի քաղաքական գործիչներից մեկին՝ Ջոն Ֆերնանդեսին, առ այն, որ վերջինս կասկածվում է 25-ամյա ռուս աղջկա բռնաբարելու մեջ: Այդ մասին տեղեկացնում է Լenta.ru-ն, մեջբերելով Hindustan Times-ը: Հանցագործությունը կատարվել է 2009թ. դեկտեմբերի 1-ին: Տեղի 5-աստղանի հյուրանոցներից մեկում աշխատող ռուս աղջիկը ծանոթացել է Ֆերնանդեսի հետ՝ մի երեկույթի ժամանակ: Քաղաքական գործիչը այդ աղջկա ըմպելիքի մեջ ինչ-որ բան է լցրել, ապա բռնաբարել է նրան իր մեքենայի սրահում: Հաջորդ օրը զոհը դիմել է տեղի ոստիկանություն, սակայն հետախուզման մեջ գտնվող Ֆերնանդեսը մոտ մեկ ամիս կարողացել է թաքնվել իրավապահներից: Նա ոստիկանությանն է հանձնվել 2010-ի հունվարի 6-ին:
Հնդկաստանում ՌԴ-ի հյուպատոսությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը կասկածի տակ է դնում Գոա նահանգում ռուս զբոսաշրջիկների անվտանգությունը: Ընդ որում, ըստ որոշ տվյալների՝ Հնդկաստանի այդ նահանգ տարեկան 30-40 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկներ են այցելում: Սա, ի դեպ, առաջին նման դեպքը չէ: Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, այս տարվա սկզբին Հնդկաստանում ձերբակալվել են երկու հանցագործներ, որոնք Գոայի լողափերից մեկում հարձակվել էին 9-ամյա ռուս աղջկա վրա: Մինչ հանցագործներից մեկը զրույցներով շեղել էր մոր ուշադրությունը, մյուսը բռնաբարել էր երեխային: Բժիշկները նույն օրն եւեթ հաստատել էին բռնաբարության փաստը, եւ մայրը դիմել էր ոստիկանություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել