Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՍ-ը մեղադրում է Պաղեստինի ինքնավարության վարչակազմին

Սեպտեմբեր 02,2010 00:00

Չորեքշաբթի օրը ՀԱՄԱՍ մահմեդական ծայրահեղական շարժումը Պաղեստինի ազգային վարչակազմի ուժային կառույցներին մեղադրել է Հորդանան գետի արեւելյան բոլոր շրջաններում շարժման հետնորդների եւ խմբավորման առաջնորդների ձերբակալության արշավ սկսելու համար:
«Նախնական տվյալները վկայում են, որ Արեւելյան ափի բոլոր գավառներում, անցած գիշերվա ընթացքում ձերբակալվել է շարժման ավելի քան 150 առաջնորդ եւ համակիր»,- ասված է խմբավորման կողմից Գազայի հատվածում տարածված հայտարարության մեջ:
Անցած երեկո մահմեդականների ռազմական թեւը ստանձնել էր Հորդանան գետի Արեւելյան ափի Խեւրոն քաղաքից ոչ հեռու գտնվող «Բանի-Նաիմ» խաչմերուկում իսրայելական համարներով ավտոմեքենայի գնդակոծման պատասխանատվությունը: Հարձակման արդյունքում չորս իսրայելցի՝ երկու տղամարդ եւ երկու կին էր զոհվել: ՀԱՄԱՍ-ի հայտարարության համաձայն, չորեքշաբթի լուսաբացին Պաղեստինի ազգային վարչակազմի ուժայինները աղոթքի ժամանակ շրջափակել էին տասնյակ մզկիթներ եւ ձերբակալություններ էին իրականացրել: Շարժման ներկայացուցիչների ասելով, այդ արշավը շարունակվել է նաեւ օրվա ընթացքում՝ ընդգրկելով Արեւելյան ափի բոլոր քաղաքները, գյուղերն ու ճամբարները:
Trend-ի մատուցմամբ, Գազայի հատվածում, որը գտնվում է ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ, հարյուրավոր մահմեդականներ չորեքշաբթի լույս գիշերը դուրս էին եկել փողոցներ՝ Խեւրոնում բնակավայրերի կառուցման դեմ իրականացրած իրենց գործողության հաջողությունը տոնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել