Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆԻ-ՖՈՒՏԲՈԼ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Սեպտեմբեր 18,2010 00:00

Այսօր կմեկնարկի Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ-2010» առաջին մրցաշարը, որի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ), հովանավորը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

Ինչպես հայտնում է «Նոյյան տապանը», մրցաշարին կմասնակցի լրագրողական ֆուտբոլային 8 թիմ՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, «Երեւան» հեռուստաընկերություն, «Մեդիամաքս» լրատվական գործակալություն, «Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիա» հ/կ, «Երեւան» ամսագիր, «4-րդ իշխանություն» թերթ, «Արեւածաղիկ» ամսագիր եւ «Ռադիո Վան»:

Մրցաշարի փակման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: Հաղթող թիմը կպարգեւատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ-2010» գավաթով եւ պատվոգրով: Երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը եւս կստանան գավաթներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել