Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսակերտը» ՏՄՊՊՀ-ին բանի տեղ չի դրել

Սեպտեմբեր 29,2010 00:00

Այսօր պիտի տեղի ունենա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, հանձնաժողովի հաստատմանը կներկայացվի նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումների համար «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա» ՍՊԸ նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին հարցը: «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկան» կպատժվի օրենքը պարբերաբար խախտելու համար: ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի պատասխանատու Նելլի Դանիելյանը «Ա1+»-ին ասաց, որ խանութներում վերոնշյալ թռչնաֆաբրիկայի ձվերը վաճառքի են հանված առանց մակնշման: Ընկերությունը առաջին անգամ չէ, որ առանց մակնշման է շուկա հանում իր արտադրանքը: Դեռեւս հուլիսի 28-ին նույն խախտման համար նա տուգանվել է 500 000 դրամով: Այդ ժամանակ ՏՄՊՊՀ-ն հանձնարարել էր ընկերությանը 20-օրյա ժամկետում վերադարձնել ձվերը եւ մակնշելուց հետո բերել վաճառքի:

Սեպտեմբերի 16-ին հանձնաժողովի անդամների խանութներում դիտանցումները ցույց են տվել, որ ընկերությունը շարունակում է նույն կերպ վաճառել իր ձվերը: Եվ այսօր հանձնաժողովը կորոշի, թե ինչ չափով «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկան» այս անգամ պետք է տուգանք մուծի: «Քանի որ երկրորդ անգամ է տուգանվում, ապա գումարը 500 000-ից ավելի կլինի»,- ասաց Նելլի Դանիելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930