Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ում Վրաստանին սպասում են

Հոկտեմբեր 02,2010 00:00

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը Թբիլիսիում հայտարարել է, թե Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ ընդունելու մտադրությունը մնում է անփոփոխ: Ընդսմին, ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավոր ժամկետների մասին գլխավոր քարտուղարը ոչինչ չի հաղորդել: «ՆԱՏՕ-ի հավատարմությունը Վրաստանի անդամակցության հարցին, ինչի մասին հայտարարվել էր Բուդապեշտի գագաթաժողովի ժամանակ, հաստատ է»,- BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռասմուսսենը: Վերջինս նաեւ ընդգծել է, թե ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտենալու հարցում Վրաստանին աջակցություն կցուցաբերվի:
Ուրբաթ օրը Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը: Այդ գրասենյակի միջոցով էլ կիրականացվի Դաշինքի եւ Վրաստանի ղեկավարության միջեւ կապը: Արարողության ժամանակ Ռասմուսսենը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Աֆղանստանում ծառայություն իրականացնող վրաց զինծառայողների մասնակցությունն այդ երկրում՝ Դաշինքի կողմից իրականացվող գործողություններին: Ի դեպ, ՆԱՏՕ-ի ղեկավարի Թբիլիսի կատարած այցի մեկնարկին հայտնի է դարձել, որ Աֆղանստանում զոհվել է Վրաստանի չորս զինծառայող: Ռասմուսսենն այդ ողբերգության առնչությամբ իր ցավակցությունն է հայտնել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպման ընթացքում նաեւ հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, բայց Վրաստանի շահերի հաշվին բարելավումը տեղի չի ունենա: Դրանք կլինեն միջազգային իրավունքի եւ արժեքների սկզբունքների համաձայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել